Եթե Երկրի վրա եկվորներ կան, ո՞րն է նրանց նպատակը

ՈՄԱՆՔ ԷԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԻԱՆ

Դարձյալ` մեր մոլորակի վրա եկվորների առկայության մասին:

Նրանց լինել-չլինելու հարցը, իհարկե, այնքան էլ հաստատ չէ, սակայն mirtesen.ru պարբերականի կարծիքով` արդեն իսկ մտորումների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ բազմաթիվ մարդիկ գնալով ավելի են համոզվում` Երկրի կառավարությունները ԶԼՄ-ների, համացանցի միջոցով փորձում են այդ թեման դարձնել եթե ոչ բոլորովին արգելված, ապա գոնե անլուրջ:

Իսկ եթե եկվորներն իսկապես Երկիր են եկել, ապա ի՞նչ նպատակով և ինչո՞վ են այժմ զբաղվում: Մանավանդ` նրանք մեզ հետ պաշտոնական կապ չեն հաստատում, այլ ամենայն հավանականությամբ՝ շփվում են լոկ այս աշխարհի հզորների հետ, իսկ սրանք էլ այլմոլորակային ռասաներին օգնում են (պետք է հասկանալ՝ ոչ անահախնդիր), դրա համար էլ նրանց քողարկում են:
Գաղտնագետները բազմաթիվ տեսություններ են առաջ քաշում այն մասին, թե եկվորներին ինչ է անհրաժեշտ մեզնից ու մեր մոլորակից: Ահա հիմնական տարբերակաները.

- Երկրի օգտակար հանածոները: Դա հաստատում են մոլորակում գտնվող բազմաթիվ տարօրինակ անդունդներն ու սարերը: ԱՄՆ-ի Գրանդ կանիոն (թարգմանաբար` Մեծ խնձահովիտ) անունով հայտնի հսկա ձորը, որտեղ ակնհայտորեն ուրան են արդյունահանել, ընդ որում` օգտագործելով աշխատակարգեր, որոնց մարդիկ մինչև օրս չեն տիրապետում:

- Մարդկանց էներգիան: Ամեն ինչից դատելով` այլմոլորակայիններին հետաքրքում է հատկապես մեր տառապանքների էներգիան: Պատահական չէ, որ արյունահեղություններն ու հիվանդություններն այսքան տարածված են: Բացառված չէ, որ այս բոլոր կոտորածներն ու զանգվածային տառապանքները հատուկ սադրում են իլյումինատորները, որոնք ծառայում են եկվորներին:

- Մարդիկ իրենք: Չի բացառվում, որ այլմոլորակային ռասաների համար, մարդը  կենսաբանական նյութ է, օրինակ, դեղամիջոց կամ երիտասարդության բալասան ստանալու համար:

- Զվարճություններ և գիտական փնտրտուք: Երկիրը միանգամայն կարող է ինչ-որ խաղերի, գիտափորձերի թատերաբեմ լինել:
 

Որոշ ուֆոլոգների (UFO-ՉԹԱ հապավումից) կարծիքով` հնարավոր է, որ նշված բոլոր տարբերակներն էլ ճիշտ են: Այսինքն, եկվորներից ոմանց հարկավոր է ուրան, ուրիշներին` ոսկի, մյուսները մեր մոլորակի վրա կենսաբանական գիտափորձեր են անում, իսկ ոմանք էլ ուղղակի օգտագործում են մեր տառապանքների էներգիան: Նրանք նաև համարում են, որ Երկիրն ինքը մտահղացված է որպես մի տեսակ բանտ հոգու վերադաստիարակության կամ կատարելագործման համար:

Իսկ ահա ուֆոլոգ Մեգան Անգուսը (Meagan Angus) օրերս իր Seattle Weekly կայքի հետևողներին հաղորդել է ևս մեկ հետաքրքիր տեսություն: Ուսումնասիրելով եկվորներին առնչվող բազմաթիվ նյութեր, անկախ հետազոտողը եկել է այն եզրակացության, որ նրանք կարող են Եկիրն օգտագործել նաև որպես մշակադաշտ թմրամիջոցների արտադրության համար:

Իր կայքում անկախ հետազոտողն ուշադրություն է հրավիրում աֆրիկայն դագոնների ցեղախմբում գոյություն ունեցող Սիրիուսի պաշտամունքին: Հիշեցնենք` հայոց աղբյուրներում այս աստղը երբեմն Շնաստղ է հիշատակվում: Այսպես ուրեմն, այս եզակի ցեղախմբի` դագոնների հավատալիքներում Սիրիուսին զուգահեռ պաշտվում է նաև  կաննաբիս խոտը, որը արևմտյան աշխարհը կոչում է քանոփլեյ, իսկ հայերս` կանեփ: «Cannabis» բառի թարգմանությունն է` «երկու շուն»: Բայց չէ՞ որ Սիրուսն էլ հենց երկու շան աստղ է:

Անգուսը հիշեցնում է նաև ամերիկյան չերոկի ցեղախմբի մասին. սրանք էլ կանեփը galunlati են կոչում և նրա ծագումը բացատրում են որպես «աստղային մարդկանց ընծա»: Ի՞նչ է ստացվում. այդ «աստվածները» (այսինքն` այլմոլորակայինները) մարդկանց սովորեցրել են թմրանյութեր աճեցնել և անգամ դրանց երկրպագել` դրանք համարելով «ամենաբարձրյալի քրտնքի կաթիլներ»:

Հետազոտողը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետությունների կառավարությունները ոչ մի կերպ չեն կանխում կանեփի տարածումը, իսկ դրանց մշակադաշտերը գնալով բարգավաճում են: Հիշեցնենք, որ կանեփից հաշիշ են ստանում:
Մինչ այս, Մեգան Ագնուսը քարոզում էր այն տեսությունը, թե եկվորները Երկրում արդյունահանում և այստեղից դուրս են բերում հսկայական քանակությամբ ոսկի: Այժմ ուֆոլոգը դրան հավելել է նաև թմրամիջոցները: Նրա խոսքերով` մենք չգիտենք, թե ոսկին ու կանեփը այլմոլորակայինների ինչին են հարկավոր, բայց անվիճելի է, որ նրանք դա որպես տուրք մեր մոլորակից հավաքում են:

Լրատվամիջոցը հիշեցնում է նաև Արգենտինայի Կաչի բնակավայրի մոտ ՉԹԱ-ների համար հրապարակ կառուցած Ուերներ Ջայսլին: Նրա մասին «Ավանգարդի» հրապարակումը անցած շաբաթավերջին էր: Այստեղ պարբերականը միայն հավելում է, որ Ուերների կարծիքով` այլմոլորակյիններին ոչ թե երկրի այս կամ այն հարստությունն է հարկավոր, այլ հատուկ հրապարակներ, որտեղ կարող են վայրէջք կատարել նրանց թռչող սարքերը: