«Մեկ ոտքով գերեզմանում եղած» մարդկանց պատմածները

Գիտնականների համար մահը մինչև օրս շատ բաներով հանելուկ է: Պատճառն այն է, որ այնտեղից ոչ ոք դեռ չի վերադարձել, որպեսզի պատմի, թե մարդու գիտակցության, զգացողությունների հետ իրականում ինչ է կատարվում մահանալուց հետո:

Որոշ տեղեկություններ, սակայն, կարելի է քաղել մարդկանցից, ովքեր մահվան սահմանագծին են եղել, բայց ապաքինվել են: Reddit պարբերականը հավաքել է համացանցի տարբեր օգտատերերի պատմությունները, որոնցից վեցը այստեղ ներկայացնում ենք:

Ասես գիրք ես կարդում

Հինգ տարի առաջ «monitormonkey»-ի օգտատերը ծանր վիրահատություն է տարել, որի ժամանակ ուժեղ արյունահոսություն է սկսվել, և մի քանի րոպեի ընթացքում նա փաստացի մահացած է եղել:
 

- Ես հայտնվեցի մի վայրում, որը նման էր տիեզերական տարածության, միայն թե ոչ մի աստղ ու մոլորակ չէին երևում: Ես այնտեղ չէի լողում, այլ պարզապես ինչ-որ կերպ գտնվում էի այնտեղ: Ցուրտ ու շոգ չէի զգում, քաղց ու հոգնություն` նույնպես. միայն հանդարտություն ու լռություն էր տիրում:
 

Միաժամանակ հիշում և զգում էի, որ կողքիս սեր ու լույս է, և որ ես կարող եմ այնտեղ գնալ, եթե ցանկանամ, միայն թե ցանկություն չկար: Հիշում եմ, որ մտածում էի իմ կյանքի մասին` վերհիշելով առանձին պահեր, բայց դա նման չէր ֆիլմի մոնտաժի, այլ ավելի շատ նման էր գրքի էջերը թերթելուն: Պարզապես գրքի որոշ «պահեր» առանձնանում էին մերթ այստեղ, մերթ այնտեղ:

Երբ ես արթնացա իմ մարմնում` մտքերս որոշ չափով փոփոխվեցին: Ես դեռևս վախենում եմ մեռնել, սակայն ինձ արդեն չի վախեցնում այն, թե ինչ կտեսնեմ, երբ նորից այնտեղ հայտնվեմ:

Այց թանկ մարդուն

Schneidah7-ի օգտատերը պատմել է, որ իր մոտացիկլով մեծ արագությամբ ընթանալիս վթարի է ենթարկվել: Երբ նրան հիվանդանոց են տեղափոխել, նա որոշ ժամանակ կլինիկական մահվան մեջ է եղել: Բայց որոշ բաներ հիշում է այն ժամանակից, երբ ինքը մոտոցիկլի վրայից հեռու է շպրտվել:
 

- Հիշում եմ, թե ինչպես էի պառկել ասֆալտին, և շուրջն ամեն ինչ սկսեց մթնել ու խաղաղվել: Սակայն գիտակցությունս տեղն էր: Հիշում եմ, թե ինչպես մեկն սկսեց հայխոյխառն բառերով բարձրաձայն կանչել. «Վե՛ր կաց, վե՛ր կաց»: Հետո մեկը խփեց գլխիս դրված սաղավարտին: Իսկ երբ աչքերս բացեցի, տեսա, որ իմ առջև ծնկարչոք` երեսիս է նայում եղբայրս:
 

Եղբայրս թմրամիջոցների չարաշահումից մահացել էր մի քանի տարի առաջ: Նա այնտեղ էր և նայելով իր ժամացույցին` ասաց. «Օ, նրանք շուտով կգան»: Իսկ հետո նա գնաց: Այլևս ոչինչ չեմ հիշում և մինչև հիմա հիշողության լուրջ խնդիրներ ունեմ, սակայն եղբորս այցը շատ լավ եմ հիշում:

Այգում

IDiedForABit օգտատեր կինը սուր ալերգիայի պատճառով սրտի կանգ է ունեցել:

- Հիշում եմ, թե ինչպես էին իմ բոլոր զգացմունքները դանդաղորեն նահանջում, հետո ասես անցնում էի ջրի միջով և հետո` մեռյալ սևություն: Մի պահ շուրջն ամեն ինչ անհետացավ, և ես հանկարծ հայտնվեցի այգում:

Դա գեղեցիկ ծաղկուն այգի չէր, այնտեղ հիմնականում միայն խոտ էր և փոշոտ արահետներ: Կենտրոնում կարուսելով հրապարակ էր, որի շուրջը երկու երեխա էին վազում: Տղա և աղջիկ: Իսկ հետ ստացա մի բան, ինչը դժվար է նկարագրել: Դա ուժեղ զգացողություն էր այն բանի, որ ես կարող եմ ընտրել` մնալ այդտե՞ղ, թե՞ վերադառնալ:

Ես որոշեցի վերադառնալ, բայց ինչ-որ պատճառով չէի կարողանում: Ամեն անգամ, երբ շրջվում էի և քայլում, դարձյալ գալիս էի նույն տեղը: Սկսեցի քննել պատճառները, որոնց համար ցանկանում էի վերադառնալ, և երբ հասա մայրիկիս, որից բաժանվել չէի ուզում, վերջապես ինձ բաց թողեցին: Ես արթնացա իմ մարմնում: Հետո բժիշկներն ինձ ասացին, որ սիրտս կանգ է առել 6 րոպե:

Հետաձգել զարթուցիչի զանգը

TheDeadManWalks օգտատերը դեռահասության տարիքում հիվանդացել է քաղցկեղով և մի քանի ամիս քիմիաթերապիա է ընդունել: Դրությունը դրանից չի լավացել: Մի օր հանկարծ քթից ուժեղ արյունահոսություն է սկսվել: Հետո վիճակը վատացել է արյան ընդհանուր վարակից, և մի անգամ այնպիսի զգացողություն է ունեցել, ասես ինչ-որ տեղ է անհետանում:
 

- Ամենավատն այն է, որ ամեն ինչ շատ հանդարտ է տեղի ունենում: Դու ասես կիսաքուն վիճակում ես, երբ առավոտյան 7-ին զարթուցիչի զանգն ես լսում, բայց ուզում ես դեռ էլի քնել: Իսկ զանգը շարունակում է հնչել, դադարից հետո նորից է հնչում, և դու սկսում ես հասկանալ, որ վերջիվերջո պետք է արթնանաս, որովհետև դպրոց կամ աշխատանքի գնալու ժամանակն է: Հասկանում ես, որ շատ գործ ունես և այնուամենայնիվ պետք է արթնանաս:

Թվում է` խորին քուն ես մտել

altburger69 օգտատեր կինը անցած տարի սրտի նոպա է ունեցել, իսկ հիվանդանոց տեղափոխելիս, երբ ավտոմեքենայի բուժաշխատողները փորձել են նրան վերակենդանացնել, սիրտը երեք անգամ կանգ է առել:

- Ամեն անգամ, երբ նրանք ինձ «այնտեղից» հետ էին բերում, ինձ զգում էի խոր քնից արթնացած: Ես նրանց հետ կատակում էի` ասելով` տուկ-տուկ, ահա և ես: Երբ ես մեռնում էի, ոչինչ չէր երևում` ոչ լույս, ոչ ուրիշ բան: Ես ինձ զգում էի ինչպես խոր քնի մեջ:

Այնտեղ ոչինչ չի եղել

Rullknuf-ի և Schneidah7-ի օգտատերը վթարի է ենթարկվել մոտոցիկլով ընթանալիս: Շնչառությունն ու երակազարկը կանգ են առել, և սաստիկ ջղաձգումներ են սկսվել: Միայն երկու րոպե անց է ընկերը նրան արհեստական շնչառություն տվել և հետ բերել:

- Ինձ համար միայն մթագնում եղավ: Ոչ մի քուն, ոչ մի տեսիլք, ոչինչ չեղավ: Ես սթափվեցի և հետո մի քանի անգամ հարցրի, թե ինչ է պատահել: