Սեպտեմբերի 11-ին ահաբեկչության զոհերից ոմանք վերամարմնավորվե՞լ են

Ամերիկյան ամենատարբեր ԶԼՄ-ների հրապարակումներից դատելով՝ սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո  ԱՄՆ-ում ծնվել է նվազագույնը երեք երեխա, որոնք պնդում են, թե այդ օր եղել են երկնաքերներում և զոհվել են:
 
2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության պատմությունը մարդկությունը դժվար թե հեշտությամբ մոռանա: Ահաբեկիչների առևանգած երկու ուղևորատար ինքնաթիռները, մխճվելով Համաշխարհային առևտրի կենտրոնի 110-հարկանի երկվորյակ աշտարակների մեջ՝ մահվան մատնեցին համարյա 3000 մարդու՝ գրասենյակների աշխատակիցների, բանվորների, անմիջապես այնտեղ հասած փրկարարների: Այնտեղ նաև մեծ թվով հրշեջներ են եղել, քանի որ երկնաքերներում շատ արագ հրդեհ է սկսվել և տարածվել, որից հետո նախ փլվել է շենքերից մեկը, ապաև  երկրորդը:  
 
Թոմաս Նոլան
 
Նոլանի պատմությունը նկարագրվել է «Reincarnation After Death» կայքում, որն զբաղվում է վերամարմնավորմանն առնչվող փաստերով: 
 
Երբ Թոմասը 4 տարեկան է եղել, նրան հարցրել են, թե ինչ է ուզում դառնալ: Տղեկը պատասխանել է, թե ուզում է հրշեջ դառնալ, քանի որ առաջներում հրշեջ է եղել: Նրա մայր Ռեյչել Նոլանը զարմանքով հարցրել է, թե դա երբ է եղել: Թոմասը սկսել է պատմել է, թե ինչպես է վաղ առավոտներն արթնացել, նախապատրաստվել, որ աշխատանքի գնա, իսկ հետո աշխատանքից տուն է եկել և զգեստափոխվել՝ հանելով հրշեջի համազգեստը: 
 
Ռեյչելը որոշել է, որ դա ուղղակի մանկական  ֆանտազիա է, բայց հետո Թոմասն սկսել է ամեն ինչ շատ մանրամասն պատմել: Նա պատմել է, որ կացին է օգտագործել, որպեսզի ստուգի՝ դռան հետևում կրակ կա՞, ապա շատ արագ փախել է, երբ հասկացել է, որ այնտեղ բոցը շատ ավելի ուժեղ է, քան թվում էր առաջին հայացքից: 
 
Բայց մորն ամենաշատը ցնցել է, երբ տղան ինչ-որ հանդեսում պատահաբար տեսել է երկվորյակ աշտարակների նկարը և ասել է. 
 
- Վատ մարդիկ այնտեղ հրդեհ էին գցել, և շատ մարդիկ ներքև ցատկեցին, իսկ ես չկարաղացա նրանց օգնել: 
 
Հետո ասել է.
 
- Այնտեղ շատ մարդ կար, բոլորը սպասում էին հրշեջների օգնությանը, բայց ես ոչինչ չկարողացա անել: 
 
Այդ բոլոր փաստերը նկարահանելով՝ Ռեյչել Նոլանը որոշել է, որ որդին խոսում է իր նախորդ կյանքի մասին. այսինքն դա վերամարմնավորման երևույթ է: Որպեսզի վերջնականապես համոզվի, նա  Թոմասին խնդրել է պատմել, թե ինչպես է հայտնվել աշտարակում: Տղան ճշգրիտ նկարագրել է բեռնատար Ford Johnson R8-ը, որն օգտործում են Մանհեթենի հրշեջները: 
 
Թոմասը նաև հիշել է իր ընկեր Մայքին, որը նույնպես հրշեջ է եղել և ասել է , թե չգիտի՝ նա փրկվե՞լ է, թե՞ ոչ: 
 
Դա Ռեյչելին վերջնականապես համոզել է, որ ճիշտ է գուշակել, մանավանդ՝ իր տոհմում ոչ ոք հրշեջ չի աշխատել: Եվ տղային էլ երբեք այդ ահաբեկչության մասին չէին պատմել: 
 
Քեյդ
 
Մոլլի Քարնուտ անունով տղայի մայրը պատմում է, որ երեք տարեկանում Քեյդը սկսում է մղձավանջային երազներ տեսնել: Այդ երազներից արթնալով՝ տղան լացել  է և խոսել շենքի մեջ մխրճվող ինքնաթիռների և Ազատության արձանի մասին, ու նաև այն մասին, որ  իր ոտքերից մեկը վիրավորվել է: 
 
Մի քիչ էլ մեծանալով՝ նա սկսել է նկարագրել երկվոյակ աշտարակները և պատմել է, թե ինչպես են դրանցից ցած ընկնում մարդիկ: 
 
Շուտով նրա ծնողները համոզվել են, որ տղայի ասածները պարզապես հեռուստացույց դիտելու արդյունք չեն: Քեյդն սկսել է խոսել այն մասին, որ առաջ իրեն կոչել են Ռոբերտ Պատինսոն, որ ինքը գրասենյակ է ունեցել Առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակում, որի պատուհանից երևացել է Ազատության արձանը: 
 
Քեյդը պատմել է, որ ավելի վաղ ծառայել է բանակում և պատիվներով պաշտոնաթող է եղել, որից հետո սկսել է աշտարակում աշխատել: Հետո պատմել է, որ այդ օրը իր գրասենյակի առաստաղը փլվել է, այդ պատճառով էլ չի կարողացել շենքից դուրս գալ: 
 
Տղայի ծնողները պարզել են. որ ոմն Ռոբերտ Պատինսոն իրոք աշխատել է հյուսիասյին աշտարակի ամենավերին՝ 110-րդ հարկում, իսկ ավելի վաղ ծառայել է զինված ուժերում: Եվ նա, իրոք, սեպտեմբերի 11-ին զոհվել է:
 
Լյուսիի որդին
 
Երրորդ պատմության հեղինակի անունը հայտնի չէ, ամերիկյան լրատվամիջոցները նշել են միայն նրա մայրիկի՝ Լյուսիի անունը: Երբ մանչուկը 4 տարեկան է դարձել, սկսել է հաճախ խոսել  սեպտեմբերի 11-ի ահաբեկչությահ մասին՝ նկարագրելով տարբեր մանրամասներ: Հետո ասել է, թե բանվոր է եղել և գտնվել է աշտարակներից մեկում, որտեղ և զոհվել է:
 
Երբ տղային ցույց են տվել աշտարակների լուսանկարը, նա մատնացույց է արել այն պատուհանը, որի մոտ այն ժամանակ աշխատել է և ասել է. 
 
- Մայրի՛կ, ես ա՛յ այստեղ եմ աշխատել: 
 
Իսկ հետո ուղղակի սարսափելի բան է ասել.
 
- Մայրի՛կ, ես դեռ այնտեղ ընկած եմ: