Մեր կողքին կլոնավորված մարդի՞կ են ապրում

Համացանցում գնալով ավելի շատ նյութեր են տեղադրվում այն մասին, որ աշխարհում վաղուց արդեն մարդկային կլոններ գոյություն ունեն: Իբր, նրանք մեր կողքին ապրում են, իսկ մենք ուղղակի չենք նկատում: Մյուս կողմից էլ՝ մարդ ինչպ՞ես կարող է տարբերել՝ կողքինդ կլո՞ն է, թե՞ ոչ:
 
Վերջերս համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ Lil Buu անունով հայտնի փոփ աստղը ելույթի ժամանակ խոստովանում է, թե իրականում ինքնը կլոնավորված մարդ է՝ ստեղծված կանադական Clonaid ընկերության կողմից: Դա դեռ քիչ է, նա նաև ասում է, թե իրնքն արդեն երկրորդ սերնդի կլոն է: Տարածված տեսանյությում նա շատ հանգիստ պատմում է այդ ամենը, միայն թե նրան լսելու համար հարկավոր է անգլերեն իմանալ:
 
Նրա ասածի իմաստը հետևյալն է: Lil Buu-ի կլոնավորման բոլոր գործընթացները անցել են Կանադայում, Clonaid ընկերությունը իր համակարգի համաձայն նրան որոշակի համար է հատկացրել (որը Lil Buu-ն հրաժարվել է նշել): Իր բնատուր իրական մարմնի բոլոր հիշողությունները ջնջվել են մասնագետների նախաձեռնությամբ, որպեսզի անցյալի և ներկայի միջև բախում տեղի չունենա: Երգիչը նաև հավատացնում է, որ ընկերության հաճախորդն ինքն է ընտրում՝ ինչն արժե հիշողությունից ջնջել, ինչը պահպանել, թեև, անտարակույս, այդ գործընթացին աշխուժորեն մասնակցում են նաև ընկերության հոգեբանները: 
 
Թվում է՝ այս ամենը զուտ զառանցանք է, իսկ տեսագրությունը՝ ուղղակի զվարճալի գովազդային աճպարարություն: Միայն թե կանադական Clonaid ընկերությունը բնավ էլ մտացածին չէ, այն իրոք գոյություն ունի և մասնագիտանում է, ասենք, Հոլիվոդի աստղերին կամ  համաշխարհային այլ հայտնիների ծառայություններ մատուցելու մեջ: Ընդ որում, ինչպես հավատացնում են հարցախույզ լրագրողները, այնտեղ հաճախորդների կուտակումն այնքան մեծ է, որ ընկերության ղեկավարությունը վերջերս բացել է Stemaid մասնաճյուղը: Իսկ թե ինչով է զբաղվում Clonaid-ն իրականում, անհայտ է մնում: 
 
Այս ձեռնարկության մասին ահա թե ինչ է ասում նրա գլխավորը՝ դոկտոր Բրիժիտ Բուիսլերը.
 
- Մենք խիստ գաղտնապահության քաղաքականություն ենք վարում, դրա համար էլ մեր ընկերության մասին տարածվում են ամեն տեսակի լուրեր, անգամ ֆանտաստիկ: Բայց մենք իրավունք չունենք հրապարակել, թե մեր հաճախորդների հետ ինչ աշխատանք ենք տանում: Նրանք կարող են հարյուր տոկոսով համոզված լինել, որ իրենց վերաբերող տվյալների հոսք չի լինի, այն էլ՝ հատկապես մամուլում, եթե անգամ ընկերությունն ինքն այդ գաղտնապահությունից մեծ վնասներ կրի: 
 
Այնուամենայնիվ, մարդկանց կլոնավորման մասին եղած վկայությունները չստուգված և որևէ մեկի կողմից պաշտոնապես չհաստատված խոսքեր են, որ ազատ շրջում են համացանցում: Ամեն ոք ինքը պետք է ընտրի՝ արժե՞ դրանց հավատալ, թե՞ ոչ: Բայց դրանց մասին իմանալ իրոք արժե, քանի որ ժամանակի հետ նման ֆանտաստիկ ենթադրությունները շատ հաճախ ճշմարտություն են դառնում: Արդի աշխարհում դա զարմանալի չէ, քանի որ հատկապես նորագույն գիտական նվաճումներին վերաբերող «ամենաթունդ» տեղեկությունը հասարակությունից ամեն կերպ թաքցվում է: