Մոտալուտ Աշխարհակործանման նոր «նախագիծ»

Կալիֆորնիացի պաստոր Քենթոն Բեշորը, որը զբաղվել է Աստվածաշնչի քննությամբ, կյանքից հեռացել է 2016թ.: Իսկ հետո պարզվել է, որ նա իրենից հետո քրիստոնյաների համար միանգամայն ուշագրավ ժառանգություն է թողել: Մահից առաջ քարոզիչն իր կարծիքով որոշել է աշխարհի վերջի և Քրիստոսի երկրորդ գալստյան տարեթվերը:
 
Պաստորի կանխագուշակության մեջ, ցավոք, մխիթարական ոչինչ չկա՝ Բեշորը համոզված է եղել, որ Աշխարհակործանումը կսկսվի 2021թ. և կտևի մի քանի տարի: Իսկ դրան կհաջորդի Տիրոջ գալուստը:
 
Աշխարհակործանման բարձրակերտը, ըստ Բեշորի, վրա կհասնի 2028թ.՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի հետ: Բեշորը, որ Համաշխարհային աստվածաշնչյան համայնքի նախագահն է, նշել է, թե համամոլորակային աղետը 7 տարվա ընթացքում կոչնչացնի Երկրիր մոլորակի բոլոր մեղավորներին, որից հետո Փրկիչը մեր աշխարհ կիջնի: Նա արդարներին կա՛մ իր հետ երկինք կտանի, կամ նրանց կընծայի չարից մաքրված մոլորակը: Աստվածաբանն այն կարծիքին է եղել, որ սա են մատնանշում այսօր մեր շուրջն առկա բազմաթիվ նախանշաններ, այդ թվում՝ հաճախակի դարձած բնական աղետները: 
 
Ի դեպ, հենց ինքն էլ նշել է, որ այս ամենին արժե որոշակի չափով թերահավատորեն վերաբերվել: Պաստորը հանրահայտ այլատյաց է եղել և չի քաշվել ի ցույց դնել իր ատելությունը, օրինակ, իսլամի, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ: Նա Միացյալ Նահանգներն ու Իսրայելն անվանել է «սուրբ միջնաբերդեր», որոնց կոչումն է պայքարել մահմեդկանության ու Ռուսաստանի դեմ: Դե, իսկ եթե նա այդքան այլատյաց է, ուրեմն և քիչ հավանական է, որ աստվածային ճշմարտության կրող լինի: 
 
Միայն թե Քենթոն Բիշորը միակը չէ, ով աշխարհի մոտալուտ կործանում է կանխագուշակում: Վերջին տարիներին նման կանխատեսումները թափվում են, ինչպես ինչպես առատության եղջյուրից: Որոշ ինքնակոչ մարգարեներ, օրինակ, խոսում են մոտակա ատոմային պատերազմի մասին: Ուրիշների խոսքով՝ շուտով մեզ վրա կհարձակվեն այլմոլորակային քաղաքակրթությունները: Ուրիշներն ասում են, թե իբր մարդկային ռասան կոչնչացնեն արհեստական բանականության կրողները: Եվ սա դեռ միայն փոքր մասն է այն ամենի, ինչից ենթադրվում է, թե վրա կհասնի Աշխարհակործանումը: Ախր դեռ այնքան պատճառներ կան, որոնցից մեր քաղաքակրթությունը կարող է ոչնչանալ:
 
Այս ամենի մեջ հաստատ է մեկ բան՝ արդի մարդկությունն իր ապագային նայում է ոչ այնքան լավատեսորեն և նախապատրաստվում է անպայման վատին… Եվ այդ վատը կարող է վրա հասնել հենց միայն այդպիսի մտքերի հորդումից: Իզուր չէ, որ հնում պատժում էին բոթաբերներին: Բնականաբար՝ պատժողներին վախեցնում էր ոչ թե գուժկանի անձը, այլ նրա գուժած բոթը, որը կարող էր բացասական նոր երևույթներ առաջ բերել: