Մշակելով Մարսի լուսանկարները՝ ուֆոլոգն այնտեղ խոշոր քաղաքներ է նշմարել

Մարսի վրա քաղաքակրթության լինել-չլինելու հարցը անընդհատ արծարծվում է, սակայն ընդհանուր հայտարարն այդպես էլ չի գտնվում: Այժմ էլ ցնցող հայտարարություն է արել չորրորդ մոլորակի մի վիրտուալ հետազոտող, որ հանրահայտ YouTube ալիքի «Mars Anomalies and Beyond» հաղորդաշարի վարողն է: Այս մոլեռանդ ուֆոլոգի և գաղտնագետի խոսքով՝ իրեն հաջողվել է ապացույց ստանալ, որ Կարմիր մոլորակի վրա սքողված հսկայական քաղաքներ, գմբեթներ և անգամ փոխադրամիջոցներ կան:
 
Ոգեշունչ գիտնականը ենթադրում է, իբր ամերիկյան ազգային տիեզերական գործակալությունը շատ լավ տեղյակ է, որ Մարսի վրա կյանք է եռում, և այդ տեղեկությունը ամեն կերպ թաքցնում է համաշխարհային հանրությունից: Իբր, այդ պատճառով դաշտը ողողում է կեղծ լուսանկարներով, որոնցում Կարմիր մոլորակը ներկայացվում է ամայի (անգամ կապույտ երկինքն այդ նկարներում անպայման դեղին է երևում): 
 
Ուֆոլոգը պատմել է, թե վերջերս դիտել է նկարներ, որոնք արել են ՆԱՍԱ-ի տեսախցիկները և որոշել է հանուն հետաքրքրասիրության դրանք մշակել խմբագրող ծրագրով: Փոփոխելով պատկերների գույների հաջորդականությունը, ցայտերանգները և մի քանի այլ բնութագրեր՝ հետազոտողը Մարսի հորիզոնին հանկարծ նկատել է ապշեցուցիչ պատկեր՝ մարսյան իրական քաղաքակրթությունը: Նշմարվել են մարսյան բարձրաբերձ երկնաքերներ և աշտարակներ, բուրգեր ու գմբեթներ, թռչող փոխադրամիջոցներ ու երկնքում լողացող հարթակներ: Դրանք բոլորը, ուֆոլոգի կարծիքով, շատ հազարամյակներ գնտնվում են Արեգակնային համակարգության չորրորդ մոլորակի վրա, և այդ փառահեղ բաներն այնտեղ հայտնվել են շատ ավելի վաղ, քան մեր հեռավոր նախնիները ձեռքները կառնեին քարերը կամ ձողերը: 
 
Ի դեպ, գաղտնագետը չի շտապում հարյուրտոկոսանոց համոզմունքով պնդել, թե ՆԱՍԱ-ն ամբողջովին պատասխանատու է Մարսի խիտ բնակեցվածության վերաբերյալ ճշմարտությունը մեզնից թաքցնելու գործում: Հնարավոր է՝ Կարմիր մոլորակի բնակիչներն օգտագործում են քողարկման բարձրտեխնոլոգիական միջոցներ, ինչն էլ նրանց քաղաքակրթությունը թաքցնում է երկրային մարսագնացների տեսախցիկներից: 
Բնականաբար՝ թերահավատները գիտնականի ասածներին չեն վստահում: Նրանք համոզվածեն, որ մեր առջև ընդամենը կետիկավորված առարկաներ են, որոնք առաջացել են նկարների խտացման հետևանքով: Իրենց դիրքորոշումը նրանք փաստարկում են նրանով, որ լուսանկարի վրա ենթադրյալ երկնաքերներն ու աշտարակները տեղադրված են բացառապես այնտեղ, որտեղ մարսյան հողաշերտը հպվում է երկնքին: 
 
Այս ամենինի մասին տեղեկանալուց հետո ամեն մարդ թող ինքը որոշի՝ ինքը թերահավատերի՞, թե՞ անուղղելի երևակայողների շարքին է պատկանում: Ինչպես հոգեբաններն են պնդում՝ դեռևս հայտնի չէ, թե մեզ շրջապատող աշխարհի մասին այս երկու հայացքներից որ մեկն է ճշմարտությանն ավելի մոտ: