Ի՞նչ են հուշում հանգուցյալ հարազատների շշուկները

Գնալով ավելի շատ ապացույցներ են վկայում, որ մարդիկ կարող են լսել իրենց մահացած հարազատների շշունջները:  Ընդ որում, դա այնքան էլ եզակի երևույթ չէ: paranormal-news.ru պարբերականը, անդրադառնալով այս երևույթին, որպես օրինակ բերել է 61-ամյա բրիտանուհի Մարիա-Լուիզա Վարնի պատմածը: Բրիտանացի լրագրողներին կինը պատմել է,  որ արդեն շատ տարիներ լսում է իր հանգուցյալ մոր ձայնը, իսկ նրա խորհուրդներն իրեն թեթևություն են բերում:
 
Ուելսում հարցում է անցկացվել այրիացած կանանց և տղամարդկանց շրջանում, որից երևում է, որ նրանց 13%-ը լսում է մահացած ամուսնու ձայնը: 
 
Անկողնու վրա խոնահված թափանցիկ կերպարանք, շշունջ մթության մեջ՝ մարդկանց մեծամասնության համար դա մղձավանջային զառանցանք է, որը կարող է յուրաքանչյուրին խելագարության դուռը հասցնել, եթե կանոնավորապես կրկնվի: 
 
Միայն թե դա Մարիա-Լուիզա Վերնին ոչ մի չափով չի վերաբերում: Դևոնցի օտար լեզուների 61-ամյա ուսուցչուհին 20 տարի առաջ կյանքից հեռացած իր մայրիկի այցելությունները հմարում է անսովոր չափով անդորրաբեր: Իրականում հանգուցյալ մոր՝ Իրենի տված խորհուրդներն իրեն օգտակար են եղել կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս: 
 
- Երբ ես տան մեջ քայլում եմ, երբեմն զգում ենմ, թե նա ինչպես է ինձ թիկունքից հրում: Դա նշան է, որ ես պետք է դրական որոշում կայացնեմ,- պատմել է Մարիա-Լուիզան: 
 
Առողջ դատող մարդուն կարող է թվալ՝ կինը դատողությունը կորցրել է: Այնուամենայնիվ, շատ ապացույցներ կան, որ նման շեղումայի  փորձը միանգամայն սովորական երևույթ է: 
 
Ուելսում անցկացրած հարցումը, վերոհիշյալ ցուցանիշից բացի, նաև բացահայտել է, որ այրիների 14%-ը անգամ ամուսնու ուրվականն է տեսել: Նրանցից ոմանք, ինչպես Մարիա-Լուիզա Վերնը, նրանց հպումն են զգացել իրենց մարմնին, իսկ ավելի քան 10-ից մեկը պնդել է, որ ինքը երկխոսություն է ունեցել հանգուցյալ սիրելիի հետ: 
 
Շատ ավելի կարևոր մի բան. նման երևույթներ վերապրած մարդկանց ասածներից պարզ է դառնում, որ նրանք կորստի ցավն ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան ուրիշները: 
 
Պարբերականը հիշեցրել է նաև փոփ-երգչուհի Սելին Դիոնի պատմությունն այն մասին, որ մինչև անցած տարի ինքը դեռևս զգացել է իր ամուսնու՝ Ռենե Անժելիլի ներկայությունը, ով քաղցկեղից մահացել է 2016թ.: Զույգի ամուսնական կյանը 22 տարի է տևել, և կանադացի երգչուհին խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ինքը դեռևս նրա հետ զրուցում է: