Ինչո՞ւ ոչ մեկի ձեռքը ֆաշիստների գանձերին չի հասնում

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ոտնատակ տալով աշխարհի բազմաթիվ երկրներ` ֆաշիստներն ամենուրեք թալանում ու կողոպտում էին ամենայն թանկարժեք բան, որ ձեռքներն էր ընկնում: Իրենց մարդու ազնվագույն տեսակ հռչակած մարդասպաններն ու թալանչիները հույս ունեին այդ ամենը վայելել հաղթանակից հետո: Ի բարեբախտություն մարդկության` ֆաշիստական Գերմանիան պարտվեց, բայց անհետ կորավ նաև նրանց համարյա ամբողջ թալանածը:

Անդրադառնալով այս փաստին` esoreiter.ru պարբերականը նշում է, թե բոլոր ժամանակներում գանձ թաքցնողներն այնպես են հարմարեցրել, որ դրանք կարողանան գտնել միայն իրազեկ մարդիկ: Միամտություն է մտածել, թե այդ նպատակի համար մարդիկ մտահոգվել են լոկ աչքից հեռու վայրեր ընտրելու մասին:
Սուրբ մարդիկ, ինչպիսիք են, օրինակ, սրբակյացներն ու շամանները, միշտ ասում են, որ ցանկացած գանձ ոչ միայն թաքցնում են, այլև ուրիշներին մոլորության մեջ են գցում, պաշտպանում ու ապահովագրում են գողերից ու պատահական մարդկանցից : Թերևս հենց այդ պատճառով էլ դրանք ոչ ոք գտնել չի կարողանում: Օրինակ, արդեն որքան ժամանակ է` փնտրում են Ստենկա Ռազինի գանձերը. ընդ որում` փնտրում են ոչ թե ապավինելով բախտին, այլ գործի իմացությամբ և եզակի փաստաթղթեր օգտագործելով, համարյա թե հին քարտեզների բնօրինակով, բայց անօգուտ:

Այդ տեսանկյունից բացառություն չեն նաև ֆաշիստական Գերմանիայի գանձերը: Երկրորդ աշխարհամարտի տարներին նացիստները թալանել ու կուտակել են անհաշիվ հարստություն, և պարտության նախաշեմին որոշել են դա հուսալիորեն թաքցնել: Դրա համար մշակվել է եզակի ծրագիր, որին  մասնակցել են, ամեն ինչից դատելով, Երրորդ ռեյխի ղեկավարության հաշված անդամներ:

Պատերազմից ամնիջապես հետո գտնվեցին վկաներ և անգամ մասնակիցներ, ովքեր տեսել և նույնիսկ ուղեկցել էին թանկարժեք իրերով և ոսկով բեռնված հազարավոր մեքենաներ, ամբողջ գնացքներ և այլն: Հնարավոր է` նաև նշվել են ճշգրիտ տեղերը, որտեղ ֆաշիստները թաքցրել են իրենց գանձերը: Օրինակ` Ավստրալիայում գտնվող Տոպլից լիճը: 

Հենց այստեղ են պատերազմից հետո լցվել բազմաթիվ գանձ որոնողներ` հատկապես գերմանացի լեյտենանտ Գոթլիխի հայտարարությունից հետո: Նա ասել էր, թե ինքն անձամբ է մասնակցել երեսուն արկղ ոսկին թաղելու գործին: Սակայն բոլոր այդ ոսկի որոնողներին մեծ հիասթափություն էր սպասում: 60-ականների սկզբին տեխնիկայի վերջին խոսքով կազմակերպված որոնումների ժամանակ լճի հատակը զննելով` 80 մ խորությամբ տիղմի հաստ շերտի տակից վերջապես հնարավոր է եղել դուրս հանել ֆաշիստական պիտակներով երեսուն արկղ, բայց…  Այստեղ նույնպես գանձ որոնողները բախվել են ինչ-որ անհասկանալի, գրեթե գերբնական բանի: Այդ արկղերում եղել են 10 մլրդ ֆրանկի թղթադրամներ, այն էլ` կեղծ: Ասես ֆաշիստները ցանկացել են ծիծաղել նրանց վրա, ովքեր կփորձեն իրենց գանձերին տիրանալ…

Այնուամենայնիվ, Երրորդ ռեյխի գանձերից առանձին պատառիկկներ երբեմն մարդկանց ձեռքն են ընկնում: Օրինակ, ավստրալական Ալտաուզ կոմունայում պատահականորեն հանքահորից դուրս են եկել նացիստական ոսկի և թանկարժեք իրեր` 100 մլրդ մարկ արժողությամբ: Ավստրալիայում նաև գտնվում են փոքր գաղտնարաններ, որոնք այդտեղ թողել են գերամանացի առանձին քաղաքական գործիչներ ու սպաներ: Միայն թե ֆաշիստական Գերմանիայի գանձերի հիմնական մասը մինչև այժմ չի հայտնաբերվել: Անգամ երբ աղմուկ բարձրացավ, թե Լեհաստանում գտնվել է ոսկով բեռնված մի գնացք, ոչինչ չհայտնաբերվեց: Չգիտես` դա կեղծ լո՞ւր էր, թե՞ չափազանց թանկ արժեցող և ֆանտաստիկական ձեռնարկում, որին այդ երկրի կառավարությունն այդպես էլ չդիմեց: 

Այս երևույթի որոշ հետազոտողներ հակվում են այն մտքին, թե  թաքնագիտության մեջ կողմնորոշվող նացիստմերը, շատ հավանական է, իրենց գանձերը նույնպես տեղավորել են ինչ-որ հոգևոր «ամրոցներում» (ինչպես ժողովուրդն է ասում` նրանց վրա անեծք են դրել), որոնք էլ թույլ չեն տալիս գտնել այդ անհաշիվ գանձերը:

Բայց, թերևս, ֆաշիստների «անեծքը» կարող է գործել մինչև այն ժամանակ, քանի դեռ մարդկության տարբեր շերտերում տիրապետողը այլատյացությունը, ուրիշի ունեցածին աչք դնելն ու լոկ սեփական անձի վայելքների համար գործելն է: Չէ՞ որ եթե այդ գանձերն այսօր հայտնաբերվեն, ուրիշ նպատակի չեն ծառայի, քան նոր չարիքների համար միջոց դառնալն է, նոր պատերազմներ ու հակամարտություններ հրահրելը: Սա է այսօրվա աշխարհի իրական պատկերը: