Ես Աստծո՞ւն եմ հանդիպել

Համացանցի օգտատերերից մեկը, որպես անսովոր երևույթ, պատմել է իր հետ կատարվածը: Նա ինքը վստահ չէ, թե եղածն ինչ է նշանակում, սակայն համոզված է, որ դա կհետաքրքրի նաև ուրիշներին: Բայց թերևս կարևորն այն է, թե այդ ամենն ինչպես է վերափոխել նրա կյանքն ու մտքերի ընթացքը: Ներկայացնում ենք նրա ամբողջ պատմածը:
 
- Ինձ հետ դա պատահել է այն ժամանակ, երբ աղիքային հյուծախտի սաստիկ նոպայի ժամանակ հայտնվեցի Մոսկվայի Սոկոլնիկիի համապատասխան հիվանդանոցում: 
 
Ես շատ ծարն վիրահատություն տարա և հինգ օր  հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեցի ընդհանուր պալատ: 
Մարմնիցս երկու դրենաժային խողովակ էր կախված, վիճակս շատ վատ էր, ապրելս չէր գալիս: Ցավ չկար, այլ կար հենց ներքին զգացողություն, թե չեմ ուզում լինել այս մոլորակում: 
 
Ես մկրտված չեմ, աղոթքներ չգիտեմ, սակայն երևի, ինչպես բոլորը, ընկնելով նման անելանելի դրության մեջ՝ մտքով դիմում էի Հիսուս Քրիստոսին: Ես չէի խնդրում ինձ բուժել, միայն ուզում էի, որ ինձ տանեն: 
 
Եվ այստեղ կատարվեց ամենազարմանալին: Պալատն ասես հալվում էր (ինձ այդպես էր թվում), և առաստաղի աջ անկյունից պայծառ լույս էր հորդում: Ինձ մոտենալով՝ այն մարդկային կերպարանք ընդունեց, որն ասես ինձ ինչ-որ կերպ դուրս հանեց մարմնիցս և ձեռքում բռնեց, ինչպես երեխայի:
 
Այդ պահին այն ամենը, ինչ այս աշխարհի մասին գիտակցությանս մեջ կար, ինձ համար կորցրեց նշանակությունը: Ես միանգամայն անտարբեր էի դրանց հանդեպ: 
Դատելով նրա ձեռքի և իմ մարմնի համեմատությունից՝ նա կլիներ 5,5 մետր (իմ հասակը 1,75 է): Նրա ձեռքին ինձ համար այնքան հարմար ու լավ էի, որ իմ ամբողջ գիտակցությամբ զգում էի, որ տանն եմ: 
 
Սակայն ինձ իրեն սեղմելով և պահելով, ինչպես ինձ թվաց՝ մի պահ, կերպարանքն սկսեց ինձ բաց թողնել իմ մարմնի մեջ, որին նայելով՝ ես զզվանք էի զգում և այդ ձեռքի մեջ մնալու անհաղթահարելի ցանկություն: Սակայն դանդաղ տեղավորվելուն զուգընթաց (ինչպես մայրն է մանկիկին տեղավորում)՝ ես հասկացա, որ ինձ վերադարձնում են մարմնիս մեջ: 
 
Մի տեսակ դանդաղորեն տեղավորվելով իմ ջարդուփշուր մարմնի մեջ՝ ես միայն հասցրի հարցնել՝ ինչպե՞ս են քեզ կոչում: Եվ պատասխան ստացա՝ ԷԼ: Եվ նրա երկար մատներից բացի՝ ուրիշ ոչինչ չեմ մտապահել: 
Որքան էլ տարօրինակ է, այդ միջադեպից անմիջապես հետո ես շատ արագորեն սկսեցի ապաքինվել (բժիշկը շատ էր զարմացել): Ասես ինձ ինչ-որ լիցքեր էին հաղորդել, որպեսզի կյանքս շարունակեմ: 
 
Առողջանալուց հետո սկսեցի համացանցում փնտրել, թե ինչ կարող է նշանակել այդ անունը: Ես գտա: Պարզվեց՝ դա Աստծո անունն է, որը հիշատակվում է Հին կտակարանում: Այնտեղ հանդիպում են դրա տարբերակները՝ Էլ-Էլիոն, Էլ-Օլամ և այլն: 
 
Ես ոչ միայն Հին կտակարանը չեմ տեսել, այլև երբեք ձեռքս չեմ առել կրոնական գրքեր: Սակայն այն ժամանակից իմ գիտակցությունն ու  կյանքը կտրուկ փոխվեցին: Ես հասկացա, որ այս կյանքում հարկավոր է ապրել խղճով ու արդարամտորեն, հասկացա, որ հենց խիղճն է որոշում՝ մենք արդա՞ր ենք վարվել, թե՞ ոչ: Հնարավոր է՝ հենց դա է Աստծո հետ մեր կապը: 
 
Ինձ հետ պատահածից հետո նկատեցի, որ ոչ միայն մահից չեմ վախենում, այլև դրան սպասում եմ անհամբերությամբ, թեև հասկանում եմ՝ քանի որ ինձ այստեղ թողեցին, ուրեմն այդպես էլ հարկավոր էր: Դրա համար էլ ինձ համար մահ չեմ տենչում: 
Կրկնում եմ՝ ես մկրտված չեմ, եկեղեցուն չեմ հավատում, բայց նաև աստվածամերժ չեմ: Ինչ-որ զուգահեռ գծի վրա եմ՝ գիտակցում եմ, որ այնուամենայինիվ մի բան կա…