Ֆրանսիայում խեղված երեխաներ ծնվելու պատճառ են համարում թունաքիմիկատները

Վերջին 15 տարին Ֆրանսիայի երեք տարածաշրջաններում (Բրետանում, Էնում և Ատլանտյան Լուարում) առանց ձեռքերի 25 երեխա է ծնվել: Իշխանությունների  հաշվարկով՝ այդ շրջաններում ընդամենը մի քանի տարում խեղված երեխաների նման թիվը շատ մեծ է, մանավանդ՝ առաջներում այդպիսի երևույթ շատ հազվադեպ է եղել:
 
Ինչպես նշում է paranormal-news-ը, Ֆրանսիայի առողջապահության համարկարգում այս մասին տեղեկությունը ռումբի պայթյունի նման է եղել: Բոլորն անմիջապես հիշել են 1970-ականների տալիտոմիդ դեղի հետ կապված մեծ աղմուկը: 1958-1961թթ. շրջանում տալիտոմիդը բազմաթիվ հղի կանանց են նշանակվել՝ որպես լավ դեղամիջոց առավոտյան սրտխառնոցի դեմ:Միայնթե դրանից հետո սկսել են կռնատ կամ թերզարգացած ձեռքերով երեխաներ ծնվել:
 
Ֆրանսիայի բժիշկները դեռևս չեն պարզել, թե հատկապես ինչն է պատճառ դարձել խեղումների նոր բռնկման համար, քանի որ խնդիրն ուսումնասիրման փուլում է: Սակայն արդեն ձայներ են հնչում, թե այդ ամենի մեղավորը թունաքիմիկատներն են: Վերջին 15 տարում դրանք սկսել են օգտագործել շատ ավելի հաճախ և մեծ քանակությամբ: 
 
Հետազոտության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն երեք ամսից: 
 
- Մեզնից ոչինչ ծածուկ չի մնա, մենք մանրազնին քննելու ենք ցանկացած կասկածելի դեպք,- հավաստիացրել է Ֆրանսիայի հասարակական առողջապահության վերահսկողության գծով ինստիտուտի տնօրեն Ֆրանսուա Բուդինոյը: 
 
Անձեռք կամ թույլ ձեռքերով երեխաներ ամենաշատը ծնվել են Էնում: Այնտեղ 2000-2014թթ. այդպիսի 11 երեխա է ծնվել: Այս փոքրիկ շրջանը գտնվում է արևելքում և սահմանակից է Շվեյցարիային: Նրանցից 7-ը 2009-2014թթ. ծնվել են Դրյույն գյուղում, որը Էնից 17 կմ է հեռու: Առանց ձեռքի 3 երեխա 2007-2008թթ. ծնվել է Ատլանտյան Լուարում, իսկ մնացածները լույս աշխարհ են եկել Բրետանում 2011-2013թթ.:
Խեղանդամ երեխաների ընդհանուր թիվը համեմատաբար մեծ չէ, սակայն զեկույցի հեղինակը մատնանշել է նման դեպքերի տագնապալի հաճախակիացումը և նրանց տարօրինակ սահմանափակումը տարածաշրջաններով: 
 
Աղմկահարույց զեկույցի հեղինակ է դարձել Էմանուել Ամարը, և բնապահպններն անմիջապես նրան անվանել են ճշմարտության մարտիկ: Շատերն էլ Ամարին սկսել են մեղադրել «աղմկահարույց պատմություններ որոնելու և չարաշահումների» համար:
Որպես օրինակ բերվել է 7-ամյա Լեո Մոստինիի նախադեպը: Տղան ի ծնե զուրկ է աջ ձեռքի ոսկրներից: Նրա արատը նկատվել է դեռևս առաջին ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, և ո՛չ բժիշկները, ո՛չ մայրը չգիտեն, թե այդ խանգարումն ինչից է առաջացել: Ոչ մի ժառանգական հիվանդություն չի հայտնաբերվել: Մելինդա Մոստինի՝ տղայի մայրը, ասում է, թե հնարավոր է՝ մեղավորն իրոք թունաքիմիկատներն են:
 
Բժիշկների խոսքով՝ վերջին տարիներին Էնի դեպարտամենտում 58-ով մեծացել է ֆիզիկական արատնելով ծնված երեխաների թիվը, ընդ որում՝ զեկույցում նշաված 11 դեպքն այս թվի մեջ չի ներառվել: 
 
Հետազոտողները մայրերին մանրամասն հարցեր են տվել այն մասին, թե հղիության ժամանակ ինչ են կերել ու խմել, ի՞նչ դեղեր են օգտագործել, ի՞նչ հիվանդություններ են տարել: Առաջին արդյունքներն արդեն ցույց են տվել, որ ժառանգական հիվանդություններն այստեղ գործ չունեն, ոչ էլ՝ թմրամիջոցներն ու ալկոհոլը: 
 
- Մենք հարցուփորձ ենք արել բոլոր մայրերին և պարզել՝ միակ բանը, որը նրանց մեջ ընդհանուր է եղել, այն է, որ բոլորն ապրում են ոչ թե քաղաքներում, այլ այնպիսի վայրերում, որտեղ գյուղատնտեսությունն է զարգացած,- նշել է Էմանուել Ամարը: 
 
Հենց այդ պատճառով էլ թունաքիմիկատների վարկածը գնալով ավելի է տարածվում: Նույն Էնում առանց պոչերի կամ այլ խանգարումներով հորթեր են ծնվել: 
Բայց չէ՞ որ կռնատ ծնունդները շատ ակնհայտ խեղումներ են և իսկույն նկատվում են: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ նույն կամ մոլորակի այլ շրջաններում օգտագործվող թունաքիմիկատներից չեն ծնվում մտավոր և հոգեկան խանգարումներով, ամեն տեսակի հիվանդությունների հակված երեխաներ, որոնք 7 միլիարդանոց մեր մոլորակը լցնում են անգործունակ մարդկանցով: