Բնիկների անեծքն ի վերջո կկործանի Միացյալ Նահանգները

Ամերիկացի միստիկ գրող Կառլոս Կաստանեդան ավելի շատ հայտնի է որպես հնդկացի կախարդ Խուանի մասին աղմուկ հանած բեսթսելլերի հեղինակ: Մի կախարդի, ով ամերիկացի ուսանողին խելք է սովորեցրել` նրա համար բացելով մեզ շրջապատող աշխարհի մասին հիմնարար շատ ճշմարտություններ: Միայն թե քչերը գիտեն, որ Կաստանեդան նաև ապագան է գուշակել, համենայնդեպս` պահպանվել են նրա կանխատեսումները ԱՄՆ-ի մասին:

Բնական է, որ շատ լավ իմանալով ամերիկային հնդկացիների մշակույթն ու փիլիսոփայական հայացքները` գրողը չէր կարող չհաղորդել նաև նրանց պատկերացումները իրենց երկիր ներխուժած ու դրա բնակչությանը բնաջնջել փորձած նվաճողներ կործանման մասին: Եվ հենց դա էլ, ըստ գրողի, կանխորոշել է ԱՄՆ-ի բախտը: esoreiter.ru-ի հերթական հրապարակումը հենց այդ մասին է:

Կաստանեդան գրում է, թե հնդկացի շամանները ստրկատերերի երկրի վրա անեծք են դրել: Միացյալ Նահանգները պետք է երկրի երեսից անհետանա: Ճիշտ է, շամանները նվաճողներին ցանկացել են անմիջապես ոչնչացնել, սակայն վերին ուժերն ինչ-որ պատճառով դա չեն թույլարտրել: Երևում է` Աստվածները երկրային քաղաքկրթության զարգացման և այդ գործընթացում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ իրենց ծրագրերն են ունեցել:

Եվ այնուամենայնիվ, ինչպես պնդում է Կառլոսը, այս տերության կործանումն անխուսափելի է: Դրա համար նույնիսկ ժամկետ է նշվում` XXI դարի երկրորդ տասնամյակի վերջը: Դա մոտավորապես համապատասխանում է 2017թ.:

Ճիշտ է` ակնհայտ կործանում չի եղել: Բայց եթե հիշենք, որ հենց 2017թ. Ամերիկային համար սկսվեց նոր նախագահ Թրամփի իշխանությամբ, իսկ նա իր վարչակազմը համալրեց ռազմատենչ պաշտոնյաներով ու «թեժացրեց» պատժամիջոցների, սռևտրային ճնշումների և այլ կարգի կտրուկ քայլերի քաղաքականությունը…
Եվ ուրեմն պատահական չէ, որ պարբերականը խորհուրդ է տալիս մոլորության մեջ չընկնել: Այժմ էքստրասենսներն ու կանխատեսողները նշում են, որ հնդկացի շամանները չեն ասել, թե կործանումը վրա է հասնելու արագ ու վայրկենապես: Շատ ավելի հավանական է հակառակը` նրանք ցանկացել են, որ յանկիները տառապեն` մինչև վերջ ճաշակելով ցավը, որը նրանք պատճառել են իրենց չպատկանող հողերին և մարդկանց: Իսկ այդ մարդիկ իրենց անգամ որպես հյուր իրենց երկիրը չէին հրավիրել:

Հնդկացի շամանների գուշակության համաձայն` ԱՄՆ-ը պետք է խորասուզվի  օվկիանոսի անդունդը, իսկ այնտեղ մնացած հնդկացիները կտեղափոխվեն Մեքսիկա: Ամեն ինչից դատելով` այդ գործընթացն արդեն սկսվել է, մանավանդ` Ամերիկայի կործանումը կանխատեսել են նաև այլ մեծ կռահողներ, օրինակ՝ Էդգար Քեյսին:
Շատ վերլուծաբաններ ասում են, որ Հյուսիսային Ամերիկայի համար համընդհանուր ջրհեղեղը քիչ հավանական է:

Բայց ո՞վ ասաց, թե հնդկացի շամանները նկատի են ունեցել ինչ-որ ֆիզիկական բան, այլ ոչ թե արտահայտվել են այլաբանորեն: Շատ հնարավոր է` ԱՄՆ-ը Երկրի երեսից անհետանա այլ պատճառով: Դրանցից ամենահավանականը տերության տնտեսական և քաղաքական կործանումն է: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այդ երկրի ազգային պարտքը 220 տրլն դոլար է, համարյա 1 տրլն դոլար էլ դաշնային բյուջեի պակասուրդն է:

Ինչպես պատկերավոր ասել է սենատոր Ռենդ Փոլը` քեռի Սեմի գլխին արդեն վաղուց կախված է դամոկլյան սուրը, իսկ երկրում չկան ուժեր, որոնք կկարողանան փոխել նրա քաղաքական ուղեգիծը` սահմանափակելով  ցոփ և անզսպելի ծախսերը:
Ի դեպ, այլ կանխասողներ էլ ասում են, թե ամերիկյան նահանգներն անկախանալու են` այդպիսով պառակտելով այդ գերտերությունը:
Իսկ եթե անեծքներն իրոք ուժ ունեն, ուրեմն մի օր մենք էլ կտեսնենք Թուրքիայի ու նրա հեղինակած Ադրբեջանի կործանումը: Իսկ դրա համար հարկավոր է, որ մենք այդ նվաճողական պետության նկատմամբ համապատասխան վերաբերմունք ունենանք ու անհանդուրժող լինենք նաև այսօր: