Ուրվականը երևացել է երեխային, տանտիրուհուն էլ հաղորդագրություն է թողել

Reddit կայքի օգտատերը, հանդես գալով «VikingBlade» մականունով, պատմել է իր գլխով անցածը: Երիտասարդ կնոջ   գրառումը ներկայացնում ենք ամբողջովին:
 

- Ես ու ամուսինս ուրվականներին չէինք հավատում, քանի դեռ նոր տուն չէինք տեղափոխվել: Այդ ժամանակից իմ երկամյա որդին անսովոր իրադարձությունների կենտրոնում է: Մենք փորձեցինք եղած բաները բացատրել բնական պատճառներով, սակայն ապարդյուն: Ուրվականից բացի, ոչ մի ուրիշ ենթադրություն անել հնարավոր չէ:
 

Այս տունը մենք գնել ենք մոտ մեկ տարի առաջ և լիովին վերանորոգել ենք: Սա համեմատաբար նոր տուն է` մոտ 30-40 տարվա, և դրա հետ սարսափելի քրեական պատմություններ չեն առնչվում:
 

Երբ վերանորոգումից հետո սկսեցինք այնտեղ ապրել, որդիս մեկուկես տարեկան էր և նոր-նոր սկսում էր խոսել: Եվ ահա մեկ էլ նկատում էինք, որ նա փորձում է խոսել մեկի հետ, ում մենք չենք տեսնում:
 

Մի առավոտ նկատեցինք, որ նա իր սենյակում շրջանաձև քայլում է, ասես պտտվում է ինչ-որ բանի շուրջը, նայում է նրան և ուզում է հետը խոսել: Դա շատ տարօրինակ էր, բայց մենք այդ ժամանակ էլ դրան ուշադրություն չդարձրինք: Վերջիվերջո` երեխա է, ինչ ասես, կարող է անել:
 

Բայց ամսեամիս, նրա բառապաշարի ավելացմանը զուգընթաց, պարզ դարձավ, որ մեր որդուն ինչ-որ բան զբաղեցնում և անգամ ջղայնացնում է: Բանն այտեղ հասավ, որ մայրս` շատ սնահավատ կին, սկսեց խոսել, թե տանը ուրվական կա, և երեխային հարկավոր է նրանից պաշտպանել: Նա որդուս ասել էր, թե ուրվականին պետք է հակահարված տալ և երբ հաջորդ անգամ գա նրան ասել. «Ինձ հանգի՛ստ թող»:
 

Մորս խոսքերն այն ժամանակ իմ բարկությունը շարժեցին, և ես նրան խնդրեցի տղայիս այլևս նման բան չասել, քանի որ դա կատարյալ հիմարություն էի համարում: Այդպես էր մինչև այն պահը, երբ ինքս մի անգամ գիշերն արթնացա որդուս ձայնից: Նա երազի մեջ խոսում էր և շատ հուզված էր: Երեխան մեկին ասում էր`  հեռացի՛ր, հեռացիր:
 

Դա առանձնապես վախենալու չէր թվում, և ես մտածեցի, թե նա ուղղակի վատ երազ է տեսնում: Բայց մի քանի ամսից ամեն ինչ ավելի վատ ընթացք ստացավ: Որդիս սկսեց ճչոցներով արթնանալ և հետո տան մեջ վազելով` կանչել.
 

- Ուրվակա՜ն, որտե՞ղ ես:
 

Բայց մենք դարձյալ փորձում էինք ամեն ինչ վերագրել մանկական երևակայությանը:
 

Վերջերս ամուսինս աշխատանքային գործերով մի քանի օրով տեղ գնաց, իսկ դրանից մի քանի օր անց երեխան ավելի հանդարտ դարձավ: Ես որոշեցի, թե «ուրվականը» կամ չգիտեմ ինչը հեռացել է և մեզ այլևս չի անհանգստացնի: Բայց հենց հաջորդ օրը մի ավելի ահավոր բան կատարվեց:
 

Ես սմարթֆոնս թողել էի սենյակումս և գործերով ներքև իջել: Երբ վերադարձա, սենյակումս տեսա որդուս: Նա սմարթֆոնը ձեռքերի մեջ էր պահում: Հեռախոսը միացված էր, չնայած ես այն անջատել էի, դա լավ եմ հիշում:
 

Ես որդուս ձեռքից սարքը վերցրի, հետո թաթիկը բռնեցի, որպեսզի սենյակից դուրս գանք: Եվ այդ ժամանակ որդիս շրջվեց, մեկին ձեռքով արեց և ասաց.
 

- Առայժմ, ուրվակա՛ն: Կտեսնվենք:
 

Այդ ժամանակ ես նայեցի հեռախոսի էկրանին և այնտեղ տեսա այդ սարսափելի հղորդագրությունը` տան պատկերով:
Այնտեղ գրված էր. «Ես չեմ ուզում, որ նա իմ տուն վերադառնա»: Խոսքը, հավանաբար, ամուսնուս մասին էր:

 

Հիմա որդիս ընդամենը 2 տարեկան է: Եթե անգամ նա հեռախոսի հետ խաղալ սիրում է, ոչ մի կերպ չէր կարող այդ հաղորդագրությունը կազմել, հետն էլ հարմար պատկեր գտնել:
Տանը մենք երկուսս էինք: Ամուսինս ուրիշ քաղաքում էր, իսկ իմ հեռախոսը անկասկած անջատված էր, երբ սենյակից դուրս էի գալիս: Տղաս դա ինքնուրույն չէր միացնի, ես հատուկ եմ անջատում, որպեսզի նա դրանով շատ երկար չխաղա:

Երբ ամուսինս տուն վերադարձով, ես նրան ամեն ինչ պատմեցի, և մենք փորձեցինք տրամաբանական պատասխան գտնել: Միայն թե այդպես էլ չգտանք. մնում էր միայն ուրվականների գոյությանը հավատալը:

Հրապարակման մեջ նշվում է, որ հաղորդագրության մեկնաբանություններում օգտատերերը հեղինակին խորհուրդ են տվել տունը պիղծ ուժերից մաքրել և այնտեղ տեսախցիկներ տեղադրել: Իսկ հրապարակման հեղինակը պատասխանել է, որ հենց ամենասկզբից երեխայի սենյակում տեսախցիկ եղել է, սակայն այնտեղ ոչ մի տարօրինակ բան չի երևում նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան ինչ-որ մեկի հետ զրուցում է: