Նորտրադամուսը՝ 2019թ. մասին

ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՅԱԼԻՑ՝ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

Թե ինչ է ասել Նոստրադամուսը Հայաստանի մասին, համացանցի հրապարակումը լռում է: Բայց մենք գիտենք՝ մոլորակի գլխին ինչ աղետ էլ եկել է, Հայկական լեռնաշխարհում մարդը գոյատևելու հնարը գտել է: Հո պատահական չէ, որ Սուրբ գրքերի համաձայն՝ Ադամն ու Եվան էլ են մեր հողում մարդեղացել, Նոյն էլ է Հայաստանում փրկություն գտել ու սկիզբ դրել նոր մարդկությանը:

16-րդ դարում Ֆրանսիայում ծնված Միշել Նոստրադամուսի կանխասումներին թերևս շատերն են հավատում: Համացանցում տարածված հրապարակումը պատմում է մեր ժամանակների վերաբերյալ նրա կանխատեսումների մասին: 

Նա նշել է, որ շուտով աշխարհն ստիպված կլինի բախվել շատ բարդ ժամանակների: Մարդկության վերջը կազդարարվի մի սոսկալի այլանդակ երեխայի ծնունդով: (Եթե նկատի ունենանք, թե որքան գործոններ են բացասաբար ազդում կանանց հղիության վրա, այժմ ցանկացած ճիվաղի ծնունդն այլևս զարմանալի չի լինի): 
 
Այդ իրադարձությունից անմիջապես հետո Արևելյան երկրները կողողվեն արյամբ, կսկսվի հակամարտություն, որի պատճառով միաժամանակ կզոհվեն հարյուրհազարավոր մարդիկ: Սկզբում ռազմական գործողությունները կպտտվեն միայն հրեաներին շուրջ: (Հիշենք՝ Մերձավոր Արևելքի հակամարտություններում այժմ ինչ դեր ունի Իսրայելը): Այնուհետև իրավիճակին կփորձեն լուծում տալ այլ պետություններ: Ըստ էության՝ խոսքը երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին է: 
 
Սրան զուգընթաց՝ մարդուն հերթական հիասթափությունը կբերի քիմիական զենքի հաճախակի գործածությունը: Հակառակորդի հետ պայքարում նման միջոց կցանկանա ներդնել արևելյան երկրներից մեկը, և արդեն հաջորդ օրը Երկրի բնակչությունը կկրճատվի 30%-ով: Ովքեր կհաջողեն փրկվել՝ կսկսեն զանգվածաբար վերաբնակվել հյուսիսում: (Հիշենք՝ Մերձավոր Արևելքում քիմիական զենք արդեն կիրառվել է, որի համար Արևմուտքը մեղադրում է Սիրիային, Սիրիայի կառավարությունը՝ «Իսլամական Պետություն» խմբավորման ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին):
 
Նոստրադամուսի գրառումներից նաև հնարավոր է եղել եզրակացնել, թե իբր 2019թ. սկսած՝ մարդիկ կսկսեն յուրացնել Համաշխարհային օվկիանոսի հատակը: Ապագայում ջրի հսկայական շերտի տակ ամբողջ քաղաքներ կգոյանան: 
 
Նոստրադամուսի խոսքով՝ ոչ միայն մարդիկ են ամբողջ ուժով նպաստելու Երկրի երեսից իրենք իրենց ջնջելուն, այլև  մոլորակն ինքը շուտով կըմբոստանա այն ամենի պատճառով, ինչ իր հետ տեղի է ունենում: Բնական աղետների ալիքն իր ճանապարհին կավերի ամեն ինչ: 2019թ. սկզբին կսկսվի մի ահավոր փոթորիկ,  որն իր տակ կառնի գործնականում ամբողջ ԱՄՆ-ի տարածքը:  
 
Սիբրիրում կմոլեգնի բնական մեկ այլ տարերք՝ կրակը: Անտառային հրդեհները կբռնկվեն ուշ գարնանը և չեն հանդարտվի մինչև աշուն: 
Իսկ ահա Եվրոպայում տարերքի մեջ կլինի ջուրը: Մշտական սելավները ջրհեղեղ կառաջացնեն և կխլեն տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր: Ջուրն ամբողջովին կողողի Իտալիան, Չեխիան, Բրիտանիան, Հունգարիան: 
Բնության տարերքներից որոշ մայրցամաքներ ընդհանրապես կամայանան: Կենդանի կմնա երկրի բնակչությն փոքր մասը: Հենց ընտրյալների այդ փոքր խումբն էլ ստիպված կլինի նորից բնակեցնել Երկիրը: Բոլոր տուժած տերությունների ժողովուրդները կսկսեն զանգվածաբար գաղթել Ռուսաստանի Հյուսիս, և շուտով այդ տարածքը կսկսի կոչվել «ավետյաց երկիր»: