Ինչո՞ւ է Հայաստանը ջնջվել Աստվածաշնչից

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

INFORMACIA.AM-ում հրապարակված այս գաղտնազերծումը, համոզված ենք՝ անտարբեր չի՛ կարող թողնել նաև մեր ընթերցողին: Մանավանդ՝ խառն ու խրթին մեր ժամանակներում, երբ սոցիալական ծանր բեռը թոթափել չկարողանալով՝ հայ մարդը հիասթափվում նաև իր Հայրենիքից: Եվ ի չիք են դառնում բազմաթիվ արժեքներ, որոնց թվում՝ ազգային ինքնության գիտակցումը:

1630 թվականի Սուրբ Աստվածաշնչի երկրորդ էջում նշված է Հայաստանը՝ որպես մարդկության ծագման վայր: Ավելի ուշ, 18-րդ դարից հետո, Հայաստանը ջնջվեց Աստվածաշնչից, երբ 1600 թվականներից մինչև 1749 թվականները Հակոբոս Թագավորի Աստվածաշունչը փոփոխվեց: Ոչ մի հայի երբևէ չի հետաքրքրել հարցնել, թե ինչպես է ամբողջ աշխարհը ընդունում Հայաստանը որպես առաջին քրիստոնյա ազգ, սակայն նոր Աստվածաշնչում մեր մասին նշված է միայն մեկ անգամ: Մենք չենք խոսում անգամ Արարատի և Նոյի մասին, որոնք նույնպես շատ քիչ են նշվել Աստվածաշնչում, այլ խոսում ենք Արմենիա բառի մասին, որը գոյություն է ունեցել Աստվածաշունչի միայն մեկ հատվածում: Ստուգեք ցուցանիշը և կտեսնեք, թե ինչ է Աստվածաշունչն ասում Հայաստանի մասին:
 
«2 Թագավորներ 19:37 - եւ դա գալիս է նրանից, որ նա երկրպագում էր Նիզրոքին, իր Աստծուն, եւ որ Ադրամելէքը եւ Սարասարը, նրա որդիները, զարկեցին սրով, եւ փախան Հայաստան երկիր, որից հետո Էսորհադոն, որն իր որդին էր թագավորեց իր փոխարեն»
 
Սա՞ է արդյոք այն ամենը, ինչին արժանի ենք որպես քրիստոնյաներ: Դա բավական արտառոց և տարօրինակ միջոց է առաջին քրիստոնյա ազգը պատվելու համար: Ճշմարտությունն այն է, որ հասարակությունը այնքան սոցիալապես խեղաթյուրված է, որ չի կարողացել հասկանալ և հետևել պատմական կարևոր իրադարձությունների ճշմարտությանը: 
 
Այդ իրադարձությունների կարևորագույններից մեկը քրիստոնեական բարեփոխումն էր: Խաչակրաց արշավանքներից հետո քրիստոնեական աշխարհը բաժանման ենթարկվեց, և Մագնա Քարտա կարուցելուց հետո Եվրոպայի կեսը ցանկացավ դուրս գալ Հռոմի հին քրիստոնեական կայսրության ղեկավարությունից և նվաճեց այս ամենը, ձեռք բերելով ազատություն և անկախություն:
 
Բարեփոխված քրիստոնյաները Աստծո փոխարեն հավատում էին միապետության, իսկ ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաները հավատում էին աստվածային իրավունքի իշխանությանը: Միտքը կայանում էր նրանում, որ նրանք ծագել էին հնագույն աստվածներից, և երկրի երեսին ապրող ոչ մի միապետ չէր կարող փոխարինել Աստծուն: Այս վեճը դարեր շարունակ հանգեցրեց արյունալի պատերազմների, և հետո բարեփոխված քրիստոնյաները անջատվեցին Եվրոպայից ու նավարկեցին դեպի Ամերիկա, նոր աշխարհ՝ ստեղծելով իրենց սեփական կայսրությունները, ովքեր այսօր իշխում են մեզ: Անկախություն և ազատություն ստանալուց ու քրիստոնեական կայսրությունից հեռանալուց հետո, նրանք իրավունք վերապահեցին փոխել Աստվածաշունչը սեփական տարբերակով և սեփական մարգարեներով, ինչպես նաև ջնջել Հայաստանը Աստվածաշնչից:
 
Նրանք իշխում էին այն հողը, որը նվաճել էին, որպեսզի նաև կարողանան վերահսկել իրենց հայրենակիցների և քաղաքացիների համոզմունքների համակարգերը: Աշխարհն այսօր օգտագործում է այն Աստվածաշնչը, որը բողոքական և նոր բարեփոխված քրիստոնեական տարբերակն է: Դա է հիմնական պատճառը, որ հին Աստվածաշնչում Հայաստանը ներկայացված էր որպես աշխարհի մարդկության հիմնասկիզբ: Ինչպես երևում է տոհմածառում, եբրայեցիները գտնվում էին ծագումնաբանական ծառի ամենավերջում: 
 
9-րդ դարի վերջերում անգլո-սաքսոնական մատենագրերը իրենց առաջին էջերում նշում էին, որ առաջին անգլիացիները Հայաստանից էին: Հարյուրավոր տարիներ առաջ Գերմանիայի վարդապետ Աննո երկրորդը գրել էր, որ առաջին բավարիացիներն ու գերմանացիները հայեր են եղել: Ռոբերտ Էլիսը գրել էր, որ առաջին իտալացիները նունպես հայեր են եղել, Էլիզաբեթ Րեդգեյթը գրել էր, որ առաջին իռլանդացիներն էլ են հայ եղել:
 
Շատ հին քարտեզներ, պատմաբաններ, հնագետներ, այժմ նաև՝ գիտնականներ բացահայտում և գրում են, որ Հայաստանը, լինելով մարդկային քաղաքակրթության ծագման հիմնաղբյուր, ինչպես նաև առաջին աղբյուրը, որ միշտ պատվով էր ներկայացրել մեզ, ոչ մի անգամ չի նշվել նոր սուրբ Աստվածաշունչում: 
 
Հետևաբար, մեր շատ սիրելի քույրեր և եղբայրներ, կարևոր է հանգիստ լինել և հասկանալ, թե ովքեր ենք մենք, ուր ենք գնում: Ամեն կերպ օգնենք մեր երիտասարդներին՝ զերծ մնալ մոլորութունից և փորձել հետ բերել այն մարդկանց, ովքեր օրեցօր հեռանում են ուղղափառ քրիստոնեությունից: Սա է միակ ճանապարհը՝ ըմբռնելու, թե որքան է մեր կրոնը սխալ կերպ հաղորդակցվել և ոչնչացվել համաշխարհային պատմությոնից: Մենք երբեք չենք հավատա, ինպես նաեւ մեր սրտերում երբեք չենք ընդունի այն գրքերի գրված մտքերը կամ մարդկանց, ովքեր մինչև օրս ժխտում են Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի պատմությունն ու կրոնը: