«Մենք դաշնակիցներ ենք»

Զոհրաբ Զոհրաբյանը հերքում է

Զոհրաբ Զոհրաբյանը  հերքել է շրջանառվող լուրերը, թե իբր  իր և Տիգրան ՈՒրիխանյանի կողմնակիցների միջև բախում է եղել:
 
 
- Մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, որ ընդհարում է տեղի ունեցել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուներ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև, չեն համապատասխանում իրականությանը: 
 
Դրանք պարզապես հերյուրանքներ ենք: Մենք դաշնակիցներ ենք, նույն գաղափարախոսության կրողներ: Մեր կամ մեր կողմնակիցների միջև որևէ վիճաբանություն չի եղել: Ընդհակառակը, մենք ենք  բոլորին խոհեմության կոչ անում, խնդրում, որ օրենքի տառին համահունչ քարոզարշավ և ընտրություններ անել, զերծ մնալ տհաճ միջադեպերից և սանդրանքներից,-պարզաբանել է  պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը:
 
Զոհրաբ Զոհրաբյան, հասարակայնության հետ կապերի վարչություն