Երևանն էլ լավ քաղաքի վարկանիշ ունի

«Մերսեր» միջազգային կազմակերպությունը կազմել է աշխարհի լավագույն 231 քաղաքների վարկանիշային աղյուսակը: ՀՀ մայրաքաղաք Երևանն այդ ցուցակում 172-րդն է:

 

Հատկանշական է, որ նախկին խորհրդային մայրաքաղաքների թվում Երևանն առաջատար դիրքերում է. նրանից առաջ է միայն Մոսկվան, որը 168-րդ տեղն է զբաղեցնում: Թբիլիսին 187-րդն է, իսկ Բաքուն՝ 196-րդը: Լավագույն քաղաքների հնգյակը ըստ հերթականության հետևյալ կազմ ունի՝ Վիեննա, Ցյուրիխ, Օքլենդ, Մյունխեն, Վանկուվեր: Այս ցանկի ամենցածր վարկանիշն ունեն Բաղդադը, Բանգին, Սանան:

Իհարկե՝ 231 քաղաքների թվում միայն 172-րդը լինելն այնքան էլ պատվաբեր չէ, սակայն ըստ երևույթին օրինաչափ է, որ նախկի ԽՍՀՄ քաղաքներն իրար մոտ վարկանիշներ ունեն: Մեր սիրելի Երևանի այսօրվա մասին հատկապես մենք՝ հայերս, ինչքան ասես բացասական կարծիքներ ենք հայտնում, մինչդեռ պարզվում է՝ մեր մայրաքաղաքը միջազգային վարկանիշից զուրկ չէ: Ուրիշ բան որ չլինի՝ տարիքով հո Հռոմից էլ հին է: Ի դեպ՝ Հռոմն այդ ցանկում 57-րդն է: