Ղրիմի հայկական եկեղեցու տարածքում կառուցվել են ապօրինի շինություններ

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող 14-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ կաթոլիկ եկեղեցու տարածքում կառուցվել են 2 բնակելի տներ, որոնք տեղական իշխանությունների կողմից ճանաչվել են ապօրինի կառույցներ։
 
Ղրիմի Կառուցապատման պետական վերահսկողության ծառայության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ նորակառույց տները գտնվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող Սբ Գևորգ եկեղեցու տարածքում  և դրանց շինարարությունն  իրականացվել է առանց թույլտվության։
 
Բացի այդ, ըստ հայտարարության, խախտվել է պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանության մասին օրենքը։
 
«Region Monitor»-ի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Ղրիմի Կառուցապման պետական   վերահսկողության ծառայությունը ծանուցում է ուղարկել Թեոդոսիայի քաղաքապետարան՝ պահանջելով հայց նախապատրասել ապօրինի կառույցների ապամոնտաժման համար: