Մարդակերները՝ Կրասնոդարից

ԽԵԼԱՀԵՂ ԱՇԽԱՐՀ

Միայն այսօր՝ ժամեր առաջ հայտնաբերված մարդակերների ընտանիքը, պարզվում է՝ Կրասնոդարի  երկրամասում իր մարդաորսն է ծավալել դեռևս 1999 թվականից: Հանցագործների այս ընտանիքի անդամները սպանում ու ուտում են իրենց զոհերին (տեղեկացրել է «Mash»-ը՝ ВКонтакте-ի էջում)՝ պատահական վայրերում ծանոթանալով իրենց զոհերին ու սպանելով նրանց:
 
Mash-ի ունեցած տեղեկություններով՝ ենթադրյալ հանցագործներն արդեն ձերբակալվել են: Իրավապահները կարողացել են գտնել նրանց ձեռքերով սպանված յոթ անձանց մարմինները:
 
Ենթադրվում է, որ ամուսինն ու կինը կարող են ներգրավվել ևս 30 հոգու մահվան մեղադրանքում: Ամուսինները իրենց զոհերին կերել են մաս առ մաս: Իսկ հագենալուց հետո «ավելցուկ» մարմնամասերից «կիսաֆաբրիկատներ» են պատրաստել՝ անորս օրերին սնվելու համար:
 
Գործի բոլոր նյութերը փոխանցվել են Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեին:
 
Նշվում է, որ զույգին պատահաբար են բռնել: Ասֆալտապատման ընթացքում ճանապարհային աշխատողները ասֆալտը հարթեցնելիս՝ հայտնաբերել են մի հեռախոս, որի վրա հայտնաբերվել է տղամարդու լուսանկարներ՝ ձեռքին մարդու մարմնամասեր: Ճանապարհաշինարարները հեռախոսը փոխանցել են ոստիկանությանը: Հետագայում կասկածյալների տանը հայտնաբերվել են տուժածների բազմաթիվ հեռախոսներ և մարդու մսից ճաշերի պատրաստման տեսաուսուցման հոլովակ:
 
Նախնական տվյալներով՝ մարդակերուհին աշխատել է որպես բուժքույր, օդաչուների դպրոցում և կուրսանտներին «հյուրասիրել» է շոգեխաշած մարդկային մարմինների մասերով: 
 
Անհերքելի ապացույցը տանտիրոջ հեռախոսի մեջ պահպանված մի լուսանկար է, որտեղ նա պատկերված է զոհերից մեկի ձեռքն իր բերանը տանելիս:
Խուզարկության ընթացքում, հայտնաբերվել են մարդկային մարմինների մնացորդներով յոթ փաթեթներ, որոնք պահված էին սառնարանում: Այժմ փորձագետները փորձում են ԴՆԹ-ի հետազոտման միջոցով պարզել հայտնաբերված զոհերի անձը: