Աշխարհի ամենաանառողջ երկիրը

ԱՄԵՆԱԱՌՈՂՋԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՆ Է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների ուսումնասիրության և 179 երկրներում ալկոհոլի, ծխախոտի սպառման ու գիրության տարածվածության չափերի վերլուծության արդյունքում Չեխիան ճանաչվել է աշխարհի «անառողջ» երկիրը (տեղեկացրել է Likar.info-ն):
 
Ըստ ուսումնասիրության՝ Չեխիայի Հանրապետության բնակիչները պարբերաբար սպառում զգալիորեն ավելի սպիրտ, քան այլ երկրներում: Միջին հաշվով յուրաքանչյուր մարդ տարեկան խմում է 13,7 լիտր ալկոհոլ : Բացի այդ, չեխերը զբաղեցնում են 11-րդ տեղը՝ ծխախոտի սպառման ցուցանիշով:
 
Երկրորդ տեղում է Ռուսաստանը, ապա՝ Սլովենիան, Բելառուսը, Սլովակիան և Հունգարիան:
 
Արևելյան Եվրոպան որակվել է աշխարհում ամենանվազ առողջ տարածաշրջանը՝ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը՝ անառողջ տասը երկրների ցանկում: Միացյալ Նահանգները և Լիտվան միասին հայտնվել են 10-րդ տեղում:
 
Որքան էլ շատերին տարօրինակ թվա՝ առավել առողջ երկիրը Աֆղանստանն է, որը գիրություն ունեցող երկրների ցանկում նախավերջինն է: Ընդհանուր առմամբ, բնակչության 2.7% -ի մարմնի զանգվածի ինդեքսը կազմում է ավելի քան 30: Բացի այդ, այս երկրի բնակիչները ծխում են տարեկան մոտ 83 սիգարետ և ավելի քիչ են օգտագործում ալկոհոլ: Այս երկրի՝ ալկոհոլի սպառումը և պահելն արգելող օրենքները, ակնհայտորեն նշանակալի դեր են խաղում՝ այս առումով:խաղաց:
 
Գվինեան ճանաչվել է երկրորդ առողջ երկիրը, որին հաջորդում են Նիգերը և Նեպալը, որոնք , փաստորեն, անմրցունակ են Արևելյան Եվրոպայում տարածված խմելու «մշակույթի» հետ: