Ուշ ժամերին էլ կարելի է ուտել, բայց ո՛չ ամեն ինչ

5 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԺԱՄԸ 18-ԻՑ ՀԵՏՈ

Ոչ ոք չի կարող պարծենալ, որ երեկոյան ժամը 6-ից հետո չի սիրում սառնարանում համեղ ինչ-որ բան փնտրել: Հաճախ ամեն ինչ սկսվում է «Մի բաժակ թեյ»-ով և ավարտվում է բրդուճներով: Որքան էլ քիմքին հաճելի է երեկոյան սնունդը, բայց չպետք է մոռանալ որ այդ հաճուքի համար էլ պետք է վճարես առողջությամբ:
 
Բարեբախտաբար սննդաբաները վերջերս այլ տեսակետ են հայտնել՝ երեկոյան ուտելը խստիվ արգելելու փոխարեն: Պարզապես պետք է գիտենալ, թե ինչն է օգտակար՝ ուշ ժամերին ստամոքսը երջանկացնելու համար:
 
Սև շոկոլադ. Հանիրավի այս համադամը հաճախ ընդգրկվում է արգելվող ուտելիքների ցանկում: Մինչդեռ մեծ է սովորակն շոկոլադի և սևի տարբերությունը: Սև շոկոլադը նվազագույն քնակի շաքար է պարունակում, նպաստում է արագ նիհարելուն, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը:
 
Ապուր. Գուցե ոմանց համար անակնկալ լինի այս ուտեստի գոյությունը երեկոյան սննդի ցանկում, բայց այն կարելի է ուտել նաև գիշերը: Փաստն այն է, որ տաք հեղուկները հանգստացնող են: Եթե ուշ ժամերին զգում եք, որ տաք թեյով չեք կարողանալու հագեցնել ծարավը, անհապաղ ապուր տաքացրեք. ցանկալի է՝ բանջարեղենով կամ հավով պատրաստված: 
Կարևոր է չմոռանալ, որ պետք է բացառել ոսպով, ոլոռով կամ լոբով ապուրները, որոնք թույլ չեն տա հանգիստ քնել:
 
Նուշ. Ներկայիս գներով, իհարկե, ոչ բոլորն իրենց թույլ կան սննդակարգում այս համեղ ընդեղենն ընդգրկել, բայց վնասակար չէ իմանալ, որ մի բուռ նուշը հրաշալիորեն հագեցնում է գիշերային քաղցը:
Ավելին, նիհարել ցանկացողները ևս չպետք է վախենան նուշ օգտագործել: American Journal of Clinical Nutrition-ում տպագրված մի հետազոտության արդյունքները հավաստում են, որ այս ուտելիքը բնավ չի նրաստում գիրացմանը:
 
Դդմի կորիզներ. Եթե վարժվել եք երեկոները ադիբուդի կամ չիփս ուտել՝ անհապաղ հրաժարվեք վնասակար այդ սովորույթից ու դրանք փոխարինեք դդմի սերմերով: Դա հենց այն ուտելիքն է, որը ոչ միայն վանում է քաղցը, այլև օգնում է քնել: Դդմի սերմերը չափազանց հարուստ են մագնեզիումով, ինչն էլ հենց կարևոր է հանգիստ ու խոր քնի համար:
 
Բրինձ. Դիետոլոգները նշում են անվիճելի մի փաստ. դիետան, որի հիմնական բաղադրիչը բրնձն է, 46%-ով նվազեցնում է անքնությունը:
 
Այս ամենով հանդերձ՝ նաև կարևոր է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները: Երբեմն, օրինակ, ծարավը կարող է քաղցածություն թվալ: Ուրեմն դժվար չէ քաղց զգալիս՝ նախ մի բաժակ ջուր, կամ, ավելի լավ է՝ մեկ գավաթ կոճապղպեղով տաք թեյ խմել: