Ոսկով համեմված բրդուճներ

ՈՐՊԵՍ ՍՏԱՄՈՔՍԻ ՊԱՃՈՒՃԱ՞ՆՔ

Իհարկե՝ ոսկին ուտելի է, նպատակը՝ բարեգործական:
 
Նյու Յորքի սրտում՝ Times ckver-ում գտնվող The Westin հյուրանոցում  նոյեմբերից սկսելու են հազար դոլար արժեցող շքեղ սենդվիչներ վաճառել: Դրանցից ստացված եկամուտը կուղղվի բարեգործությանը (հաղորդում է Fox News- ը):
 
«Շատ քաղցածների և շատ հարուստների համար» անվակյալ այս բրդուճները բաղկացած են մի քանի տեսակի պանրից և գետնասնկի սերուցքից՝ վրան ուտելի ոսկի ցանած: 
 
Համովասեր ունևորները հազվագյուտ այս ուտեստը կկարողանան համտեսել առաջիկա նոյեմբերի 1-իցէ եթե նախապե պատվիրեն: 
 
Ի դեպ՝ The Westin հյուրանոցը առաջինը չէ, որ նման ակցիա է կազմակերպում:
 
Ավելի վաղ՝ 2007 թ., տեղական մի ռեստորանում ևս վաճառվել էին ոսկու սենդվիչներ: Հյուրանոցի ներկայացուցիչների հավաստմամբ՝ իրացվել էին մեծ հաջողությամբ: