27 տարի և... 19 զավակ

27 տարի անընդմեջ՝ սկսած 13 տարեկանից, այս կինն առանց դադարի շարունակում է հղիանալ:
 
Նոել և Սյու Ռադֆորդի համար սովորական բան է իրենց հանդեպ լրագրողների մեծ հետաքրքրությունը, որին արդեն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում: Նրանց ուշադրության կենտրոնում իրենց 19 երեխաներն են ու ընտանեկան հոգսերը:
 
Ռադֆորդների ընտանիքը հայտնի է որպես ամենամեծը Մեծ Բրիտանիայում:
 
Դժվար է հավատալ, որ այս զույգը սկզբում որոշել էր սահմանափակվել միայն երեք զավակներով: Ինչպես տեսնում ենք՝ դա նրանց չի հաջողվում:
Բոլոր հղիություններից ծնունդ ունենալու որոշման գլխավոր պատճառը այն է, որ ամուսինները մեծացել են խնամատար ընտանիքներում: 
Վերջին 14 տարիներին Սյուն ամուսնուն երեխաներ է նվիրում գրեթե ամեն տարի: Բարեբախտաբար ընտանիքում ֆինանսական խնդիրներ չկան. ամուսինները հաջող բիզնես ունեն: Ռադֆորդ զույգին օգնում է նրանց առաջնեկը՝ 26-ամյա Քրիստոֆերը:
 
Ընդամենը վերջերս էր ընտանիքում նշվում 19-րդ երեխայի՝ փոքրիկ Հոլլիի ծնունդը: Սակայն Սյուն հիմա  նորից հղի է:
 
Կինը հումորով ասում է, որ ինքը միայն իր ընտանիքի բազմաթիվ բարեկամների պահանջն է կատարում: Իսկ նրանք բոլորը պնդում են, որ անհրաժեշտ է «համալրել» երկրորդ տասնյակը. Սյուին ու Նոելին դուր է եկել այդ գաղափարը:
 
Բացի իրենց՝ շուրջ 20 երեխաներից, Ռադֆորդ ամուսիններն արդեն ունեն երեք թոռնիկ: Կարելի է ասել, որ նախկին որբերների երազանքը կատարվել է ամբողջությամբ: Հիմա նրանք իսկապես մեծ ընտանիք ունեն:
 
Հիմա Ռադֆորդի բոլոր ընկերներն ու ծանոթներն անհամբեր հետաքրքրվում են, թե արդյոք ընտանիքում ևս մեկ աղջիկ կծնվի, որպեսզի հավասարեցվի քույրերի ու եղբայրների քանակը. Սյուն ունի 10 որդի և 9 դուստր: (pixel.in.ua)