ԽԵԼՔԻ՜ ԱՇԵՑԵՔ. Աստծո արարած մարդը «աստված» է ստեղծում

ԽԵԼԱՀԵՂ ԱՇԽԱՐՀ

Հավատավեր տարանուն աղանդները քիչ էին, հիմա էլ նեղմիտ որոշ «հեղափոխականներ» փորձում են մարդկությանն ապավեն Բարձրյալին ևս փոխարինել արհեստածին ինչ-որ հրեշով` ամենայն հավանականությամբ մոտեցնելով Մարդկանց մոլորակի վախճանը:

Միացյալ Նահանգներում ստեղծվել է գիտական «կրոն», որի «աստվածը» արհեստական ինտելեկտն է:

Բարձր տեխնոլոգիաների բնագավառում ճանաչված ծրագրավորող-ինժեներ Էնթոնի Լևանդովսկու անվան շուրջ կատարյալ սկանդալ է սկսվել:

Ժամանակին նա ղեկավարում էր անվարորդ ավտոմեքենաների Uber ընկերության ստորաբաժանումը: Uber-ի և Waymo- ի միջև երկարատև դատական քաշքշուկից հետո ինժեները հեռացվել է աշխատանքից: Waymo- ի հավաստմամբ`  Լևանդովսկին այս ընկերությունից հեռանալուց կարճ ժամանակ առաջ արտագրել է Google- ի գործառնական ֆայլերը և, իբր, դրանք հանձնել է Uber- ին…
 
Այս ամենը կարծես բավարար չէ, հավակնոտ ինժեներն հիմա էլ (The Guardian- ի խոսքերով) նա հիմնել է ոչ եկամտաբեր քվազի(կեղծ, կարծեցյալ)-կրոնական կազմակերպություն` «Ապագայի ճանապարհը» (Way of the Future)անվանյալ: ԱՄՆ Հարկային վարչություն ներկայացված փաստաթղթերի տվյալներով` այն չի հայտարարվում որպես կրոնական և հարկային պարտավորություններից ազատված կազմակերպություն: Դրա գործադիր տնօրենն և նախագահն էլ նույն ինքն է`Էնթոնի Լևանդովսկին:
 
«Ապագայի ճանապարհը» կազմակերպության նպատակներն ու խնդիրները սերտորեն կապված են կրոնական ուսմունքների նպատակների եւ խնդիրների հետ:

- Զարգացնել եւ խթանել արհեստական ինտելեկտի վրա հիմնված Աստվածությունը, - ասվում է հանդուգն «աստվածաստեղծների» հայտարարության մեջ:

Հեղինակների կարծիքով, նման Աստծո ընկալումը կօգնի «բարելավել հասարակությունը»: Ինչ թե ինչ ճանապարհով են հասնելու իրենց նպատակներին` «Ապագայի ճանապարհի» առաջնորդները չեն մանրամասնում:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին շատ հայտնի գիտնականներ և հասարակական ու քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել մարդկությանը վերահաս սպառնալիքի` արհեստական ինտելեկտի առնչությամբ:

Օրինակ, բրիտանական ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը նշել է, որ ԱԻ-ն կարող է դառնալ քաղաքակրթության պատմության ամենամեծ սխալը: Նրա կարծիքով, արհեստական ինտելեկտը կարող է արագորեն գերազանցել մարդուն և ինքնուրույն կառավարել մարդկանց կյանքը (naked-science.ru):