Երբ են ավելի հաճախ մեռնում մարդիկ

ԾԻԾԱՂՆ ՈՒ ԿԱՏԱԿՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐ ԱՊՐԵԼ

Փորձագետների կարծիքով՝ ավելի հաճախ մարդիկ մահանում են շաբաթ օրերին:
 
Թվում էր՝ մարդկությանը հայտնի բոլոր միջոցներով ապացուցված էր երկուշաբթիի՛  «մահացու» լինելը (կինեմատոգրաֆիա, անձնական փորձ): Սակայն LiveScience- ի ռեսուրսների փորձագետները պնդում են, որ մահվան դեպքերի առավելագույն թիվը շաբաթ օրերին է արձանագրվում (գրում է Chronicle.Info- ն):
 
Փորձագետներն ուսումնասիրել են Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալների բազան, որն ընդգրկում էր 1999 և 2014 թթ. Միացյալ Նահանգներում 39 միլիոն մահերի վիճակագրությունը և կազմել ամփոփագիր:
 
Պարզվել է, որ մեծավ մասամբ մարդիկ մահանում են շաբաթ օրերին. շաբաթվա այս օրը 5,7 միլիոն մարդ է վախճանվել: Իսկ «ամենակենսուրախ» օրը, ինչը զարմանալի չէ՝ կիրակին է՝ 5.6 միլիոն մահ: Շաբաթվա մնացյալ օրերին գրեթե հավարաչափ են այս երկու ցուցիչների միջև ընկած թվերը:
 
Եվս մեկ օրինաչափություն է արձանագրվել՝ շաբաթվա օրերի և մահվան պատճառների միջև: Օրինակ, սրտի կաթվածը ամենից հաճախ մարդկանց սպանում է երկուշաբթի և երեքշաբթի և ավելի հազվադեպ՝ հինգշաբթի օրերին: Թմրադեղերի չարաշահումը, ճանապարհատրանսպորտային վթարները մահվան պատճառ են դառնում գերազանցապես շաբաթ օրերին, հրազենային սպանությունները՝ կիրակի օրերին:
 
Հիշեցնենք, որ գիտնականները պարզել են նաև, թե տարվա ո՞ր ամիսներին են առավել խելացի մարդիկ են ծնվում: Բացի այդ, բացահայտվել է կանանց երկարակեցության մասին ամենաարտասովոր փաստը:
 
Այսպես,գիտնականները վստահ են, որ ունակությունների և բնավորության վրա ազդում են ոչ միայն կենդանակերպի նշանն ու երեխայի անունը, այլ նաև՝ ծննդյան ամիսը: Ֆլորիդացի հետազոտողների նոր ուսումնասիրության արդյունքներով՝ սեպտեմբերին ծնված երեխաներն ավելի են աչքի ընկնում գերազանց առաջադիմությամբ, քան օգոստոսին լույսաշխարհ եկածները:
 
Ինչ վերաբերում է կանանց երկարակեցությանը, ապա գիտնականները փորձել են հաստատել, թե ինչպես է հումորի զգացումը ազդում սրտանոթային կամ վարակիչ հիվանդությունների, քաղցկեղի պատճառով առաջացող մահվան ռիսկերի վրա: Փորձագետները պարզել են, որ հումորի լավ զգացում ունեցող կանայք 84% -ով ավելի քիչ են մահացել վարակիչ հիվանդություններից, իսկ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների հետևանքով՝  73%-ով:
 
Փորձագետներն ընդգծել են նաև, որ տարիքի առաջացման հետ ուժեղ սեռը մշտապես կորցնում է հումորի զգացումը: 
 
Մի խոսքով՝ ծիծաղն ու կատակները նպաստում են իմունային համակարգի պաշտպանվածությանը, քանի որ դրանք նվազեցնում են սթրեսային հորմոնների մակարդակը: