Մահկանացու ենք բոլորս
ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ
Ինչ-որ ժամանակ բոլոր մարդիկ հեռանում են կյանքից: Հոգին, ասում են, լքում է մարմինը, իսկ ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ: Ահա թե ինչ` ըստ newrezume.org-ի:
Կյանքը շարունակվում է
Մարդը մեռած է, երբ նրա ուղեղը անդառնալիորեն դադարել է գործել: Համենայն դեպս՝ այդպես է ամրագրված շվեդական (ու հավանաբար՝ ոչ միայն շվեդական) օրենքում: Սակայն մարմնի որոշ մասեր դեռևս կենսունակ են մնում: Մարմինը միանգամից չի մեռնում՝ ինչպես պատկերացնում են շատերը: Փորձագետները տարբերակում են անձի մահը և բջիջների մահը:
Տարօրինակ հնչյուններ
Օրինակ, սրտի փականները կարող են օգտագործվել մահից հետո 36 ժամվա ընթացքում, իսկ կրծքավանդակը շարունակում է գործել երկու անգամ ավելի երկար:
Կարող է նաև շատ տարօրինակ բաներ տեղի ունենալ. օրինակ, մահացածների մարմիններից արձակվող արտասովոր հնչյունները: Մարդիկ շարունակում են մտածել, ավելին, մեռածները նույնիսկ էրեկցիա են ունենում:
Մահից 30 վայրկյան հետո
Ուղեղի բջիջները զգայուն են թթվածնի բացակայության հանդեպ և առաջիններից մեկն են քայքայվում: Այնուամենայնիվ, որոշ նյարդային բջիջները կարող են գոյատևել այնքան երկար, որ գիտնականները լիովին վստահ չեն, թե արդյոք, հանգուցյալը շարունակո՞ւմ է ընկալել որոշ այլ բաներ ընկալել:
Մահացածները շարունակում են մտածել
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղի ակտիվությունը կարող է լինել գրեթե զրոյական ավելի քան մեկ րոպե, ինչն էլ հենց վկայումէ, որ տվյալ անձը մահացած է: Այնուհետև, սակայն, այն կարող է բարձրանալ մի մակարդակի, որը կարելի է համեմատել լիարժեք առույգության հետ, ապա՝ նորից դառնալ զրոյական: Թե ինչ է տեղի ունենում այդ ընթացքում՝ շարունակում է անհասկանալի մնալ: Որոշ ենթադրությունների համաձայն, ուղեղը նորից արթնանում է, քանի որ հոգին թողնում է մարմինը: Գիտական տեսանկյունից այս երևույթը բացատրվում է նրանով, որ մեծ թվով նյարդային բջիջներ մի վերջին անգամ իմպուլսներ են արտադրում: Գիտնականները մտածում են, թե արդյո՞ք դա չի կարելի բացատրել նրանով, թե սրտի կանգից հետո վերակենդանացած մարդիկ ինչու են պատմում են լույսի ու ուժեղ զգացողությունների մասին: Այդ դեպքում դրանք կարող էին գիտակցության մեջ լինել նույնիսկ այն պահից հետո, երբ սիրտը դադարել է բաբախել, բայց մտքերն ու զգացողությունները պահպանվել են՝ նույնիսկ երբ ուղեղի գործունեությունը որոշ ժամանակ եղել է զրոյին մոտ :
Ոչ ոք չգիտի
Այս երևույթը նաև է բանավեճեր է հարուցել, թե արդյո՞ք փոխպատվաստում կատարող վիրաբույժները չպետք է սպասեն հնարավոր ակտիվության առկայծմանը:
- Քիչ հավանական է, որ մարդու գիտակցությունը գործի՝ ուղեղի այդ ակտիվության ընթացքում: Բայց այն եզակիները, ովքեր իրականում մոտեցել են դրան և կարող են գոնե ինչ-որ բան պատմել այդ մասին՝ նրանք են, ովքեր ապրել են մոտ է մահվանը մոտ վիճակը, - ասում է ուղեղի հետազոտող Լարս Օլսոնը՝ Կարոլինյան ինստիտուտից:
12 ժամ
12-18 ժամից հետո դիակային բծերը հասնում են առավելագույն չափի: Դրանք առաջանում են արյան սեդիմենտացիայի («նստեցման»)պատճառով: Դրանք կարող են, դիցուք, ցույց տալ, թե արդյոք տեղաշարժվե՞լ է դիակը, ինչը կարևոր է, օրինակ, դատական բժիշկների համար՝ հանցագործության հետաքննությանժամանակ:
36 ժամ
Չնայած սիրտը դադարեցրել է բաբախել, սրտի կափույրները կարող են լավ պահպանվել, քանի որ դրանում կան միացնող հյուսվածքային բջիջներ, որոնք երկար են ապրում: Սրտի այդ փականները կարող են օգտագործվել փոխպատվաստման նպատակով՝ մարդու մահից հետո 36 ժամվա ընթացքում:
72 ժամ
Եղջերաթաղանթը շարունակում է ապրել: Այն կարող է օգտագործվել մահվանից հետո երեք օրվա ընթացքում: Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եղջերաթաղանթը շատ մոտ է մարմնի մակերեսին, որն անմիջականորեն շփման մեջ է օդի հետ և թթվածին է ստանում:
96 ժամ
Երբ մարմինը սկսում է քայքայվել, ձևավորվում են գազեր: Դրանք կարող են դառնել տարօրինակ և տհաճ հնչյունների պատճառ՝ տնքոց- հառաչներ, խուլ հեկեկոց հիշեցնող: Պատահել է, որ այդ երեւույթը վախեցրել է մարդկանց, ովքեր նույնիսկ մտածել են, թե հանգուցյալը վերակենդանացել է:
Մահից մի քանի օր անց մարմնի վրա հայտնվում են կեղտոտ-կանաչ բծեր: Հաճախ դրանք նախ ի հայտ են գալիս որովայնի շրջանում՝ բակտերիաների պատճառով, ապա տարածվում են ամբողջ մարմնով:
Աճո՞ւմ են մազերն ու եղունգները
Դատաբժիշկ և իրավաբանական բժշկության բնագավառի գիտնական Հենրիկ Դրուիդը շուրջ 6 հազար դիահերձում է կատարել: Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ մահացածի մազերն ու եղունգները շարունակում են աճել: Բայց դա մոլորություն է:
- Մաշկը կորցնում է հեղուկը, սեղմվում է և կուչ գալիս, ինչն էլ կարող է տպավորություն ստեղծել թե կարծես եղունգներն ու մազերը ավելի երկարել են: Բայց իրականում դա պատրանք է: