… Եվ 1 գրամ տիեզերական աղբ

ԵԹԵ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՎԵՐ ԲՈԼՈՐԻՆ

Իսկապես, յուրահատուկ ու գեղեցիկ վայր է մեր մոլորակը, որը տունն է շուրջ 7,5 միլիարդ մարդու:

Սակայն, ցավոք, ծայրահեղորեն տարբեր է մարդկանց սոցիալական մակարդակը: Իսկ ինչ կարող է տեղի ունենալ, եթե Երկրի յուրաքանչյուր քաղաքացի հավասար բաժին ստանա բոլոր հարստություններից և մարդկության կողմից արտադրված բոլոր արտադրանքներից: Իհարկե, բոլորին անդրադառնալ հնարավոր չէ, բայց newrezume.org-ը ներկայացրել է այդ ամբողջից մի քանիսը: (Հաշվարկները կատարված են 2016-ին արձանագրված տվյալներով:)

Հողը

Երկիր մոլորակի ցամաքային տարածքը կազմում է 148 429 000 քառ. Կմ: Յուրաքանչյուր անձի կարող է բաժին հասնել մոտ 19 790 քառակուսի մետր հողատարածք: Մոնակոյի բնակչության խտությունը 1 քառ. Կմ-ի վրա կազմում է 18 679 մարդ: Իսկ, օրինակ, Ռուսաստանում բնակչության խտությունը կազմում է 8.56 մարդ՝ 1 քառ. կիլոմետրի վրա:

Քաղցրահամ ջրեր

Երկրի վրա ջրերը հաշվվում է 1,386 մլն խորանարդ կիլոմետր: Դրանից միայն 3% -ն է քաղցրահամ, որիմեծ մասը թակարդված է սառցադաշտերում կամ ստորգետնյա խորքերում: Ամբողջ ջրի միայն 0,649% -ն է հասանելի և խմելու համար պիտանի, որի մեկ անձին հասանելի բաժինը կազմում է մոտ 120 մլրդ լիտր: Հաշվի առնելով հսկայական քանակի արտադրությունների, գյուղատնտեսության ծախսերը, մթնոլորտի աղտոտվածությունը և գոլորշիացումը՝ դա ամենևին էլ շատ չէ: Սա պետք է հաշվի առնել և չվատնել ջուրը:

Երկաթուղիները

Աշխարհում երկաթուղու ընդհանուր երկարությունը հասնում է 1 370 782 կմ-ի: Յուրաքանչյուր երկրաբնակի «հասանելիք» բաժինը երկաթուղուց 18 սմ-ից մի փոքր ավելի է: Մոլորակի ողջ բնակչությունը նույնիսկ չի կարող միաժամանակ կանգնել ռելսերի վրա:

Նավթ

2016 թվականին աշխարհի նավթի պաշարները կազմել են 1,707 մլրդ բարել. յուրաքանչյուր անձի՝ մոտ 36 000 լիտր: Իսկ նավթի օգտագործման ներկայիս մակարդակում (մոտավորապես 2 լիտր՝ մեկ անձի համար) սա բավարար է ևս 50 տարի:

Թուղթ և ստվարաթուղթ

Թղթի և ստվարաթղթի արտադրությունը տարեկան կազմում է 406,5 մլն տոննա, իսկ դա մեկ անձի համար կազմում է ավելի քան 54 կգ: Այս քանակությունը բավական է, որպեսզի ամեն ոք ամեն տարի իր գրադարանը համալրի սիրված հեղինակների ստեղծագործությունների մի քանի մեծ հավաքածուներով:

Անտառները

Աշխարհի անտառների տարածքը 2016 թ. կազմել է 3999 հա. յուրաքանչյուր անձի՝ 5,300 քառակուսի մետր: Չնչին ծավալ՝ հատկապես, եթե հիշենք նախորդ պարբերությունը թղթի արտադրության և ամբողջ աշխարհում հաճախակիացող հրդեհների մասին: Մինչդեռ անտառը մոլորակի թոքերն է:

Սուրճ

2016 թվականին սուրճ արտահանող բոլոր երկրներն արտադրել են 9,232,140,000 կգ սուրճ. յուրաքանչյուրին՝ 1.23 կգ, ինչը շատ քիչ է շատ քիչ է՝ սրճասեր երկրների համար:

Կոկա-Կոլա

2016-ին ընկերությունն արտադրել է 155 միլիարդ լիտր Coca-Cola, Diet Coke և Coke Zero: Սա մի անձի համար 20 լիտրից մի փոքր ավելի է: Բայց, սրանից զատ, որքա՜ն գազավորված այլ ըմպելիքներ են արտադրվում աշխարհում:

Օճառ

Ամեն տարի արտադրվում է 4 535 923 700 կգ օճառ, որից ամեն անձի բաժին կհասնի 605 գրամ օճառ: Միայն ձեռքերը կանոնավոր լվանալով կարելի է կանխել տարեկան ավելի քան 1.4 միլիոն մահ: Այնպես որ՝ մի՛ անտեսեք հիգիենան և հաճախակի վայելեք օճառի բույրը:

Բանաններ

Աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 103 մլն տոննա բանան, որից ամեն երկրաբնակ կարող է ակնկալել գրեթե 14 կիլոգրամ բանան: Բայց դե՝ այդ պտուղների առյուծի բաժինը ուտում են զարգացող երկրներում:
 

Ոսկի

Ոսկու արդյունահանման ողջ պատմության ընթացքում երկր ընդերքից հանվել է 187,2 հազար տոննա՝ յուրաքանչյուր անձի հաշվով 25 գրամ: Դե, արդեն ցանկանում եք կշռե՞լ ձեր բոլոր զարդերը:

Դոնորի արյուն

Ամեն տարի աշխարհում մոտ 112.5 միլիոն դոզ (450 միլիոն) արյուն է հանձնվում, ինչը կազմում է 50,625 հազար լիտր: Այս ծավալից յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 6.75 մլ արյուն: Սա աննշան է՝ այն իրողության դեպքում, երբ աշխարհում ամեն օր մեծաքանակ մարդիկ այս կենսական հեղուկի փոխներարկման կարիքն ունեն:

Պոլիէթիլենային տոպրակներ

Մարդիկ տարեկան արտադրում են ավելի քան 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակներ. մոտավորապես 700 տոպրակ՝ մեկ անձի համար: Դրանցից շատերի օգտակարության ժամկետը չի գերազանցում մի քանի րոպեն, սակայն դրանց քայքայման ժամանակը և էկոլոգիայի ու կենդանական աշխարհի վրա ազդեցությունը բառացիորեն հարյուրավոր տարիներ են տևում: Ահա թե ինչու որոշ երկրներում կիրառում են ամբողջական կամ մասնակի արգելք՝ դրանց արտադրության ու վաճառքի վրա:

Գարեջուր

2016-ին գարեջրի համաշխարհային արտադրությունը կազմել է 190.92 մլն կիլոլիտր՝ ամեն անձի՝ 25 լիտրից մի քիչ ավելի: Ոմանք կարող են պնդել, թե այդ ցուցանիշը ցածր է: Բայց  չմոռանանք, որ շատ երկրներում նախընտրում են այլ խմիչքներ:

McDonald's Burgers

Ամենամեծ ամերիկյան McDonald's կորպորացիան ամեն վայրկյանում արտադրում է ավելի քան 75 բուրգեր. Տարեկան՝ մոտ 2 365 200 000 հատ: Դրանցից յուրաքանչյուրը աշխարհաքաղաքացու բաժին է ընկնում 1/3 բուրգեր: Բայց հուսահատվել պետք չէ. մյուս արագ սննդի մյուս արտադրողները մեծացնում են այդ ցուցանիշը:

Տիեզերական աղբ

Ներկայումս գիտնականները ուղեծրում նշմարում են 7,500 տոննա ընդհանուր զանգվածով մի քանի հարյուր հազար տիեզերական աղբ: Եթե որոշեին դա ևս բաշխել՝ յուրաքանչյուրս կստանայինք 1 գրամ տիեզերական աղբ:

Ծխախոտ

Տարվա ընթացքում աշխարհում ծխվում է 5.8 տրիլիոն ծխախոտ է: Մեկ մարդկու հաշվով՝ 773 գլանակ: Նույնիսկ այս թիվը սարսափելի է, մանավանդ եթե հիշենք, որ ամեն տարի միլիոնավոր մարդիկ մահանում են ծխելու հետևանքով:

Կաթ

Կաթի համաշխարհային արտադրությունը կազմում է 826 մլն տոննա: Ասել է թե՝ 110 լիտր՝ մեկ անձին:

Կատուները

Չնայած կատուն ամենատարածված ընտանի կենդանիներից է, աշխարհում, սակայն դրանց թիվը չի գերազանցում 600 միլիոնը: Ու եթե յուրաքանչյուր երկրանակ որոշեր անձնական կատու ունենալ՝ ամեն մեկին բաժին կհասներ ընդամենը 0.08 փափկամազիկ... Այնպես որ՝ եթե դուք տանը կատու ունեք, ապա հարուստ եք: