Մահացած բուդդայական վանականը ժպտացել է դագաղում

Խորհրդավոր մի առեղծված է տեղի ունեցել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Վերջին երեք ամիսների ընթացքում դա կարող էր տեղի ունենալ ցանկացած մի օր, սակայն տեղի բնակիչները միայն երկու օր առաջ են հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:

Անցյալ տարվա նոյեմբերի 16-ին մահացել է 92-ամյա բուդդայական վանական Լուանգ Փհո Պիանը: Օրերս նրա հավատարիմ հետևորդները արտաշիրիմել են իրենց ուսուցիչի մարմինը և ապշահար եղել՝ հանգուցյալի շուրթերին տեսնելով թեթև ժպիտ, որը հուղարկավորման ժամանակ չէր եղել:

Արդյո՞ք մեռած մարդը ժպտացել էր դագաղում, երբ հոգին գնում էր այլ աշխարհ: Թայլանդցիները համոզված են, որ այդպես էլ կա: Այսպես կոչված Բուդդայի ժպիտը կամ ներքուստ եղած ժպիտը վկայում է պայծառացման մասին, և հենց այդ նշանն է հայտնվել մահացածի ուսուցչի շրթունքներին: Լուանգը փորձառու խոստովանահայր էր և բուդդայական գուրու, ով հայտնի էր ոչ միայն իր հայրենիքում, այլև դրանից դուրս: Հռչակավոր վանականի մահից հետո նրա անշնչացած մարմինը տեղափոխել Բանգկոկի իր սիրելի տաճար, որտեղ էլ մեծարանքով հուղարկավորեցին: Ու ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել,թե ինչ կարող է տեղի ունենալ (տեղեկատվության աղբյուրը՝ esoreiter.ru):

Հանգուցյալին նորերս հողից հանել են ավանդական հատուկ ծիսակարգի համար, որի ընթացքում նաև մարմինը վերազգեստավորում են մաքուր հագուստով: Եվ հենց այդ՝ արտաշիրիմման ընթացքում էլ տեսել են, որ Փհո Պիանը բոլորովին երկու ամսվա դիակի տեսք չունի ու կարծես մահացել է ընդամենը  երեք օր առաջ:

Դե, իսկ ծերունու դեմքի խորհրդավոր ժպիտը հստակ հուշում է, որ նրան հաջողվել է հասնել երջանիկ նիրվանայի: Հիմա նրա աճյունը վերջնականապես հողին կհանձնեն: Գուրուի հետևորդները համոզված են, որ իրենց ուսուցիչը թերահավատներին ևս մի ավելորդ անգամ ապացուցեց, որ հանդերձյալ աշխարհը բացարձակ իրական է, և արդար մարդու նույնիսկ դիակն առանց երկմտության կարող է մատնանշել դա: