Մոգական հայելիներն անցյալի

Կախարդական հայելիների մասին բազմաթիվ լեգենդներ ու հեքիաթներ են հյուսվել: Արդյո՞ք դրանք մտացածին են:
Եթե նույնիսկ դրանք գրական հորինվածքներ են, միևնույն է, հիմքում ինչ-որ անբացատրելի «հատիկ» կա, որը մտածել է տալիս:

esoreiter.ru-ն մի քանի այդպիսի անբացատրելի «հատիկներ» է հիշատակել, և ոչ թե հեքիաթա-լեգենդային ժանրից, այլ իրականությունից:

 

Պան Տվարդովսկու հայելին

XX դարում լեհական մի հին եկեղեցում հայտնաբերվել էր անսովոր հայելի: Լատինատառ արձանագրությունը հավաստում էր, որ այն պատկանել է պան Տվարդովսկուն, ով այն օգտագործել է մոգական պարապմունքների ժամանակ: Պետք է ասել, որ պան Տավարդովսկին Լեհաստանում հայտնի մարդ է եղել. ապրել է 16-րդ դարում ու եղել է ոգեհմա և աստղագուշակ:

Զարմանալի չէ, որ հասարակությանը մեծապես հուզել էր այդ գտածոն, որով սկսեցին զբաղվել գիտնականները:
Ինչպես պարզվեց՝ դրա մակերեսին քողարկված պատկերներ կան, որոնք կարող են հայտնվել լուսավորության որոշակի տեսանկյունից: Նման «կախարդական հայելիները» պատրաստվել են Արևելքում, մասնավորապես Չինաստանում:

Այսպես, 1086 թվականին չինացի գիտնական Շեն Գուան գրում էր լույսի հաղորդող հայելիների մասին: Դրանց հետևի կողմում դաջված են մոտավորապես քսան հին հիերոգլիֆներ, որոնք չեն կարողանում վերծանել: Հայտածվելով դիմերեսին՝ այդ հիերոգլիֆները արտացոլվում են այն սենյակների պատերին, որտեղ գտնվում է հայելին:

Բայց վերադառնանք Պան Տվարդովսկու հազվադեպ հայելուն: Գիտնականներին զարմացրել է դրա վրայի պատկերների որակն ու նուրբությունը: Ինչպես նշում են հետազոտողները, այս հայելին շատ նման է ժամանակակից հոլոգրամներին: Իսկ դա նշանակում է, որ այն պատրաստող վարպետը տիրապետում էր երկրաչափական օպտիկայի օրենքներին: Եթե նույնիսկ համարենք, թե այս հայելին պատրաստվել է ոչ թե հնագույն չինացի արհեստավորի, այլ հենց Տավարդովսկու կողմից, միևնույն է անհասկանալի է՝ XVI դարում որտեղից կարող էր հայտնվել նման գիտելիքներ և տեխնոլոգիաներ:

Նոստրադամուսի կախարդականը

Այս պատմության «հերոսն» էլ կախարդական մեկ այլ հայելի է, որի տերերը տարբեր ժամանակներում եղել են առեղծվածային երկու անձինք՝ Միշել Նոստրադամուսը և կոմս Սեն-Ժերմենը: Ըստ լեգենդի՝ կոմսն ուներ մեծ քանակությամբ կախարդական իրեր, որոնցից առավել զարմանալի, թերևս, այդ հայելին էր, որին նայողը կարող էր տեսնել  ապագայում կատարվելիք իրադարձությունները և իմանալ իր ճակատագիրը: Զարմանալի չէ, որ կոմս Սեն-Ժերմենը մեծ մարգարեի և հմայողի համբավ էր ձեռքբերել:

Ավանդույթի համաձայն՝ այդ հայելին նախկինում պատկանել է Նոստրադամուսին, ու հատկապես դրա օգնությամբ են ծնվել հայտնի և իրենց ճշգրտությամբ զարմացնող կանխատեսումները:

Հետաքրքիր մի փաստ. Եկատերինա Մեդիչին իր օրագրում գրել է, թե ինքը Նոստրադամուսի հայելու մեջ տեսել է Բարդուղիմեոսյան գիշերի ողբերգական իրադարձությունները՝ տոնակատարության պատկերներ, ապա՝ հրդեի բոցեր ու արյան վտակներ ... Դրանից հետո հայելին ցուցանել է թագավորական մահվան մահիճ՝ վրան մի տղամարդ, բայց կանացի ականջօղերով ու վզնոցներով՝  Հենրիխ III-ը...

Հայտնի չէ, թե ինչկերպ է այդ հայելին է հայտնվել կոմս Սեն-Ժերմենի մոտ և ուր է անհետացել նրանից հետո:
Հնարավոր է, որ այն պահվում է ինչ-որ գաղտնարանում կամ փոշու հաստ շերտով պատված՝ նիրհում է գավառական ինչ-որ թանգարանի պահեստում, և ոչ ոք չգիտի, թե ինչ գանձ է մոռացության մատնվել: Բայց Նոստրադամուսի մոգական հայելին մի օր կվերագտնի իր «ազատությունը»՝ հավանաբար մի նոր մոգի սեփականությունը դառնալով:

Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի մոգականը

Հնագույն աղբյուրները հավաստում են, որ Կիևյան Ռուսիայում նույնպես եղել է նմանատիպ առեղծվածային հայելի: 1584 թվականին, լեհական կաթոլիկ քահանա Մարտին Գրունևեգին վիճակվել է այցելել Սոֆիայի տաճար, որտեղ նա տեսել է կախարդական քար-հայելի: Գրունևեգը գրել է հայելու նմանվող մի մեծ կանաչ քարի մասին, որը տեղադրված է տաճարի մեծ դռների վերևում: Դրա մասին հրաշալի մի լեգենդ կա. իբր այդ հրաշք-հայելու մեջ երևում է այն, ինչը գաղտնիք է համարվում...

Տասը տարի անց Կիև է այցելել Ավստրիայի դեսպան Էրիխ Լյասոտան, սակայն տաճարում կախարդական հայելու փոխարեն նա գտել է միայն կրաշաղախով ծեփված փորված խոռոչ: Ստացվում է՝ տասնամյակների ընթացքում մարգարեական քարն անհետացել է:

Այնուամենայնիվ, Լյասոտան լեգենդ է գրառել, թե ինչպես է կիևյան մի իշխան գնացել՝ պատերազմելու հեթանոսների դեմ: Նրա կինը իշխանի բացակայության ամբողջ ընթացքում հայելու մեջ տեսել է ամուսնուն: Մի օր էլ իշխանուհին ամուսնուն տեսել է հեթանոս սիրուհու գրկում և կոտրել է կանաչ բյուրեղյա հայելին... Հետաքրքրական է, որ Սուրբ Սոֆիայի մայր տաճարում դեռ կարելի է տեսնել դրանից մնացած փորվածքը...

Ենթադրություններ կան, որ թե՛ կիևյան, թե՛ աշխարհում գոյություն ունեցող այլ կախարդական հայելիները, ըստ էության, այլմոլորակայինների կողմից նվիրաբերված սարքեր են, կամ «ժառանգություն» են Երկրի ամենահին զարգացած քաղաքակրթություններից: Իրոք, հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե որտեղից է այդ «մոգանքը»:

Իսկ գուցե դրանք մեր ֆիզիկական իրականություն են ներթափանցել զուգահեռ՝ տեխնիկապես և հոգևոր առավել զարգացած աշխարհների՞ց...