Ի՞նչ է պատմում ալմաստի մեջ կարծրացած սառույցը

Երկիր մոլորակի ընդերքում ժամանակներ առաջ թաղված գաղտնիքները մակերևույթ են դուրս գալիս և առաջադրում այնպիսի առեղծվածներ, որոնց պատասխանները չեն գտնում տիեզերական-ատոմային-թվային դարաշրջանի մասնագետները:

Հանրահայտ Science (Գիտություն) հանդեսի հրապարակած տեղեկացրել է, որ 650 մետր խորությունից հանված ալմաստի մեջ հայտնաբերվել է սառույցի շատ կարծր տեսակ, ինչը հատուկ չէ երկրային պայմաններին:

Սառած ջրի այս տեսակը հայտնի է որպես սառույց VII (սառույցի խորանարդաձև կերպարանափոխություն), և կրկնակի ծանր է սովորականից: Մինչև այժմ  ենթադրվել է, որ այն կարող է ձևավորվել միայն տիեզերքում, իսկ Երկրի վրա ստացվում է սոսկ փորձարական ճանապարհով: Նշվել է, որ մինչև օրս մեր մոլորակի վրա բնական պայմաններում ջրի նման վիճակ չէր առաջացել:  

Երկրացի գիտնականներին մնում է որոշել՝ ջուր պարունակող ալմաստը (իսկ գուցե պարզապես ածխի բեկորը, որը 650 մ հողի ճնշման պայմաններում բյուրեղացել, վճիտացել, թանկարժեք քար է դարձել) Երկիր է թափանցել տիեզերական հեռուների՞ց, թե՞ այդ նույն ճնշումն է H2O-ն այնպես սեղմել, որ այն սառույցի տիեզերական տեսակի է վերածվել:

Մեր օրերում շատ հետազոտողներ են կարծիք հայտնում, թե ջուրը համակարգչի նման է՝ ամբարում է տեղեկություններ և այն հաղորդում իրեն օգտագործաղներին: Իսկ սա նշանակում է, որ ալմաստի մեջ կարծրացած սառույցը նույնպես կարող է իր մասին պատմել, եթե մարդը մի օր սովորի ճշգրիտ կարդալ ջրի «լեզուն»: Այդ դեպքում գուցե նաև հասկանա, որ բոլոր ջրերի ակունքներն աղտոտելով՝ աղտոտում է նաև դրանցից օգտվող մարդկանց օրգանիզմն ու գիտակցությունը, ինչն էլ կարող է լինել աշխարհում տիրող այս դառն իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը: