Բրիտանական խանութում արհեստավարժ գողերի են աշխատանքի ընդունում

Միացյալ Թագավորությունում հագուստեղենի խանութներից մեկի սեփականատերերը, մշտական գողություններից հոգնած, մի տարօրինակ հաստիք են սահմանել: Նրանք որոշել են վարձել փորձառու գողերի, ովքեր ապրանքը պետք է առրևտրի կետերից գաղտնի դուրս հանեն, ապա գործատուին հայտնեն, թե դա իրենց այդ ինչպես է հաջողվել: Նման տեղեկությունը, ձեռներեցների կարծիքով, հնարավորություն կտա կանխել իսկական գողությունը: Խանութի տերերն արդեն հուսահատվել են գողությունների դեմ պայքարից, և սա նրանց վերջին հույսն է (հաղորդում է esoreiter.ru-ն):
 
Աշխատանքի համար լավ վճար է սահմանվել: Արհեստավարժ գողը կարող է ժամում 50 ֆունտ ստեռլինգ ստանալ, դրանից բացի՝ նրան թույլ կտան ամեն ամիս իրեն պահել միանգամայն աննկատ թռցրած իրերից երեքը: Բնականաբար, մարդն այդ դեպքում կփորձի թռցնել առավել թանկ հագուստ, բայց ծուղակն էլ այն է, որ նման ապրանքը շատ ավելի ուժեղ հսկողության տակ է: Գործարարները հույս ունեն, որ նման մոլուցքը իրենց «անսովոր աշխատակիցներին» հնարավորություն կտա հանդես բերել առավելագույն հնարամտություն և գտնել կողոպուտն իրականացնելու բոլոր հնարավոր տարբերակները՝ ամենաանսովորներն ու եզակիները: Հենց դա էլ մտահղացման ամբողջ նպատակն է, որը, դրա հեղինակների կարծիքով, կփոխհատուցի ամբողջ ծախսը:
 
Դժվար է հավատալ, բայց «քաղաքակիրթ» արևմուտքում, վիճակագրության համաձայն, խանութներում նշանակալիորեն ավելի շատ են գողանում, քան, ասենք, Արևելքի երկրների առևտրի կետերում: Նկարագրված  խանութի տերերի խոսքով՝ ահա արդեն 5 տարի նրանք տառացիորեն տառապում են մանր գողերի գործողություններից, որոնք խանութին հսկայական վնասներ են պատճառում: Դրա համեմատությամբ վարձված արհեստավարժների աշխատավարձը չնչին բան է: Ձեռնարկությունն առանձնապես մեծ վնաս է կրում ձմեռային տոներն: Ծննդյան տոներին, Ամանորին մոտ օրերին, երբ վաճառակետը  գնորդների թակարդում է հայտնվում, չեն օգնում անգամ ամենուր տեղադրված տեսախցիկները: Էլ չասած Ծննդյան տոների սրբության մասին, որը պետք է որ մարդկանց առավել ազնիվ ու անարատ դարձներ: 
 
Բայց նաև չարժե միամտորեն ենթադրել, թե «խանութային արհեստավաժ գողի» աշխատանքը ցանկացածին հարմար կգա, և ամեն մեկը կարող է դրանից գլուխ հանել: Հենց որ նման «աշխատակիցը» կեղծ կողոպուտի ժամանակ բռնվի, նրան անմիջապես աշխատանքից կազատեն: Կեղծ գողը պետք է չտեսնված հնարամտություն և մասնագիտական հմտություններ բանեցնի, որպեսզի կարողանա ապրանքը դուրս հանել արդիական անվտանգության հմակարգեր ունեցող խանութից, որտեղ նաև մի քանի հսկիչ և աչալուրջ վաճառողներ կան: Հնարավոր է՝ ինչ-որ Հարի Հուդինի ( Harry Houdini՝ նախանցած դարի հանրահայտ աճպարար) նման պաշտոնում անհասանելի բարձունքների կհասներ, բայց ոչ երբեք սովորական մարդը, ով կորոշի այդ կերպ վաստակել: 
 
Բայցևայնպես, խանութի ղեկավարությունը հույս ունի, որ նման արհեստավարժներ անպայման կգտնվեն, և նրանք ձեռնարկությանը կօգնեն հաղթահարել այդ աղետը: 
Ով իմանա, գուցե իսկական գողի համար ավելի հեշտ ու անգամ հաճելի է գողանալ, քան թե ազնվորեն աշխատել: Դրա համար չէ՞ արդյոք, որ գոյություն ունեն գողամոլները (կլեպտոման), այն էլ՝ անգամ ամենահարուստ մարդկանց շրջանում, ովքեր խանութներից գողություն են անում ոչ թե տվյալ իրի կարիքն ունենալով, այլ հանուն հաճույքի, հանուն հենց գործողության: Ընդ որում, նման հիվանդությունը համարվում է հենց «քաղաքակիրթ Արևմուտքի» ծնունդ, այլ ոչ թե «վայրի» Արևելքի: