Տասը եզակի գտածո ՀՀ տարածքից

Հնագիտական հետազոտությունների շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում բազմաթիվ եզակի գտածոներ են հայտնաբերել, որոնք հիմնականում գտնվել են մեր հազարամյակում և հիմնովին փոխում են հին աշխարհի վերբերյալ արդի մարդկության պատկերացումները: Որքան էլ որոշ հզոր պետություններ չկամորեն վերաբերվեն Հայաստանը մարդկության նախահայրենիք լինելու փաստին միևնուն է`դարերի հոլովույթում խունանալով անգամ`հազարամյակի վկայություններն, ի վերջո, հիշեցնում են և ստիպում սրբագրել աղճատումները:
 
Ներկայացված լուսանկարում ցուցադրված է դրանց լավագույն տասնյակը:
 
Առաջինը 5500 տարվա կոշիկն է՝ տրեխը: Չմոռանանք՝ Հայաստանի գյուղերում մինչև օրս էլ մարդիկ կան, ովքեր տրեխներ են պատրաստում, որոնք այս այս նկարի ոտնամանից քիչ են տարբերվում: 
 
Երկրորդը 7500 տարեկան աստղադիտարանն է, որը Պարիս Հերունու առաջարկով Քարահունջ անունով է հայտնի: Անգլիական Սթոունհենջից այն մի երեք հազար տարով ավելի հին է, բացի դա էլ՝ քար և սթոուն բառերը հոմանիշներ են, իսկ այդ անունների երկրորդ բաղադրիչը իմաստ ունի միայն հայերենում:
 
Երրորդը մարդու ուղեղի մնացորդներն են՝ 6000 տարեկան: Սրա վերաբերյալ հետազոտություններ պետք է արվեին Մեծ Բրիտանիայում, սակայն մինչև օրս ոչ մի տվյալ չի հրապարակվել: 
 
Չորրորդը 4000 տարվա սայլն է: Ինչպես հայտնի է՝ հին աշխարհի զարգացման գործում նրա դերն անգնահատելի է եղել: Հայտնի է, որ հայերենում սայլի անիվի բոլոր բաղդրիչներն անվանված են, ինչը չես ասի մյուս լեզուների մասին: Սա կարող է վկայել, որ հայերեն խոսողներն են այդ բաղադրիչները մտահղացել: 
 
Հինգերորդը ծղոտից հյուսված շրջազգեստի մանցորդն է՝ 5900 տարեկան: Սա կարող է նշանակել, որ վեց հազարամյակ առաջ էլ կանայք (ամենայն հավանականությամբ) շրջազգեստ են հագել:   
 
Վեցերորդը 6100 տարվա գինեգործարանն է (ոչ թե պարզապես հնձանը): Ոգելից խմիչք լինելով՝ գինու չափավոր օգտագործումը շատ օգտակար է մարդու առողջության համար: Օրինակ՝ կարող է կանխել քաղցկեղի առաջացումը: Բացի դրանից՝ սննդաբանները պնդում են, թե ճաշի, խնջույքի սեղանի միակ անվտանգ ըմպելիքը գինին է: Իսկ հայի սեղաններից գինին անպակաս է եղել, հակառակ դրան անարգ խմիչք է համարվել օղին, որ առավել հայտնի է եղել ցքի անունով:
 
Յոթերորդը Մեծամորի 6000-ամյա մետաղաձուլարանն է: Իսկ սա ենթադրում է հանքահանություն, մետաղների ֆիզիկական և քիմիական հատկությունների իմացություն, մշակման տեխնոլոգիաներին տիրապետելը: Մետաղի կիրառությունն ինքնին մեծագույն առավելություն է եղել: 
 
Ութերորդը քարե գործիքների արտադրամասն է՝ 325 000 տարեկան: Մինչև Նոր Գեղիում այս հնավայրի հայտնագործումը գիտնականներն անվերապահորեն հայտարարում էին, թե բանական առաջին մարդը Աֆրիկայից է  եղել: Այս հնավայրը թե՛ ժամանակով, թե՛ գործիքների պատրաստման եղանակներով անհամեմատ գերազանցում է աֆրիկյան հնավայրերի տվյալներին:
 
Իններորդը լծկան կենդանիների ու գութանի միջոցով գյուղատնտեսական աշխատանքի ժայռապատկեր է՝ 7500 տարեկան: Մինչև նախորդ դարի սկզբները հայերն իրենց վարուցանքը հենց այդպես էին անում, իսկ երկնքում աստղերի մի ամբողջ խմբի կոչել են գութանի և վարուցանքի հասկացությունների անուններով: 
 
Տասներորդը ռազմաձիերի առկայության վկայությունն է՝ 4500 տարեկան: Առանց ընտելացված ձիերի մարդը շատ հարմարություններից կզրկվեր: Գիտնականները համարում են, որ հենց ձիու առկայությունն է ապացուցում՝ ո՞ր երկիրն է եղել հնդեվրոպական կոչված նախացեղերի հայրենիքը, իսկ դա նշանակում է՝ քաղաքակրթություն օրրանը:  
Տասներորդը ռազմաձիերի առկայության վկայությունն է՝ 4500 տարեկան: Առանց ընտելացված ձիերի մարդը շատ հարմարություններից կզրկվեր: Գիտնականները համարում են, որ հենց ձիու առկայությունն է ապացուցում՝ ո՞ր երկիրն է եղել հնդեվրոպական կոչված նախացեղերի հայրենիքը, իսկ դա նշանակում է՝ քաղաքակրթություն օրրանը: