Բացառել վարկանիշային ընտրակարգը

ՀԴԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ` ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ուժերը դեռևս չեն ներգրավվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին,  Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նպատակահարմար է գտնում այս փուլում հրապարակել մեր կարծիքով ամենաառացքային մի քանի փոփոխություններ:
 

1. Բացառել վարկանիշային ընտրակարգը և անցնել ընտրությունների ամբողջական համամասնակական համակարգին:

2. Բացառել ընտրություներին մասնակցության համար գրավադրման պայմանը, փոխարենը ներդնելով ստորագրահավաքի ինստիտուտը` 10000-15000 ստորագրությամբ: Ցանկացած կուսակցություն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կարգով, ազատորեն իրավունք պետք է ունենա մասնակցել ընտրություններին:

3. Վստահված անձանց և դիտորդների իրավունքները պետք է հավասարեցված լինեն հանձնաժողովի անդամի իրավունքներին` բացառությամբ քվեարկության իրավունքը:

4. Ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն բացառապես գործող իշխանության միջոցով և իրենք էլ կրեն դրանց գործունեության պատասխանատվությունը: Դրանք պետք է լինեն խիստ մասնագիտացված մարմիններ:

5. Ընտրական հանձնաժողովի անդամը պետք է պետության կողմից գործուղվի համապատասխան ընտրատարածք պատահականության սկզբունքով` ընտրություններից 2 օր առաջ:

6. Ընտրակաշառքը, դրա դրսևորումը ցանկացած «փաթեթավորմամբ»` նվեր, բարեգործություն, տարատեսակ խնդրանքների բավարարում, պետք է քրեական օրենսգրքում ամրագրվի որպես պետական ծանր հանցագործություն:

7. Կուսակցությունների համար համամասնական ցուցակով շեմը 5-%-ից պետք է իջեցնել 3%-ի, իսկ կուսակցությունների դաշինքի շեմը` 7%-ից 5%-ի:
 

09.07.2018թ.
ՀԴԿ լրատվական ծառայություն