ՀԴԿ նախագահը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ

Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի (ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային միություն) հրավերով Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն ՀԿ Խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մասնակցում է կազմակերպության Գլխավոր խորհրդի աշխատանքներին:
 
Ըստ կազմակերպության հաղորդագրության, ՀԴԿ նախագահն ընտրվել է Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի Գլխավոր խորհրդի անդամ, ապա նաև՝ Գլխավոր քարտուղարի տեղակալ:
 
ՀԴԿ լրատվական ծառայություն