Աշխարհում շարունակվում է կարմրուկի տարածումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը:

Ներկայումս Լատինական Ամերիկայի երկրներում կարմրուկի բռնկումը պայմանավորված է ակտիվ միջտարածաշրջանային միգրացիայով։ Հիվանդության տարածման և կանխարգելման նպատակով իրականացվում են հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում կարմրուկի դեմ պատվաստումներ ռիսկի խմբերում։
Այս տարի կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է գրանցվել նաև Եվրոպայում` դեպքերի տարածում է արձանգրվել 28 երկրում, վարակի տարածման 76 %-ը տեղային են։
Ուկրաինայում 2017թ. արձանագրված կարմրուկի դեպքերի թիվը մոտ 70 անգամ գերազանցում է 2016-ին հաստատված դեպքերին։ Վարակի տարածումը հիմնականում պայմանավորված է կարմրուկի դեմ պատվաստումներում բնակչության քիչ ընդգրկումով։
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկի անբարենպաստ իրավիճակը` այդ երկրներ ճամփորդել պլանավորող քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք խնդրին և հորդորում. ովքեր չեն պատվաստվել կարմրուկի դեմ և չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվեն մեկնելուց առնվազն 2 շաբաթ առաջ։