Քոչարյանի դատավարությունը՝ դատական համակարգի փորձություն
ԱՍՈՒԼԻՍՆ «ԱՎԱՐՏՎԵՑ»՝ ՉՍԿՍՎԱԾ

Իսկապես, դատական համարգի փորձություն դարձավ ՀՀ երկրորդ նախագահի դատավարությունը, և ՀՀ վերաքննիչ քրեականը «անկեղծորեն» խոստովանեց իր կառչածությունը մերժելի հնին:
Չնայած բարձրաձայնված կանխատեսումներին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հատուկ քննչական ծառայությունից այդ որոշումն ապօրինի համարեցին՝ նշելով՝
- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հակադարձել է՝ նկատելով, թե ՀՔԾ-ն չէր կարող հայտարարել, որ վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է.
- Ցավալի է, որ պետական մարմինը դատարանի որոշումն ապօրինի է համարում, պետական մարմինը պետության անունից է հայտարարություն անում, իրենք կարող էին ասել, որ համաձայն չեն:
Փաստաբանը կարևոր է համարել հիշեցնել, որ Քոչարյանին սպանությունների համար մեղադրանք առաջադրված չէ:
Թեև կարծիք էր հնչել, թե Քոչարյանը հենց դատարանից կարող է հեռանալ Հայաստանից, սակայն նա այսօր ասուլիս էր հրավիրել, ինչը չկայացավ՝ «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցների մուք գործելով:
«Ռո՛-բերտ մար-դա-սպան. Ց՛մահ. մենք բոլորս մարտի 1-ի զոհերն ենք» վանկարկումներով նրանք իրենց ցասումն էին արտահայտում՝ ընդգծելով, որ «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում տեղ չունի: Մարդասպաններն իրավունք չունեն ասուլիս տալու, մարդասպաններն ունեն վերջին խոսքի իրավունք»:
Ակտիվիստները հիմա ՀՀ դատախազության մոտ են ներկայացնում Քոչարյանին կալանավորելու իրենց պահանջը: