«Շանթ Հարությունյանը հետապնդվում է…»

ՀՀ գլխավոր դատախազության առջև տեղի ունեցած բողոքի գործողությունից հետո մի շարք հասարակական կազմակերպությունների ու կուսակցություններ և 37 ՀՀ քաղաքացիների ստորագրությամբ նամակ է ուղղվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ միջնորդելու համապատասխան դատական ատյաններին՝ Շանթ Հարությունանի գործով նոր քննություն սկսելու պահանջով:
 
 
Պահանջագիր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
 
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից միջնորդել ՀՀ համապատասխան դատական ատյաններին վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ: Նոր ի հայտ եկած հանգամանքներ գտնելը թողնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ստեղծագործական ջիղին: Նոր Հայաստանում անմեղ քաղաքացուն բանտից ազատելու ուղիներ գտնելը և արդարադատության հաստատումը նոր իշխանությունների ուղիղ պարտականությունն է: 
 
Դեռ 2014թ.-ին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով մի ուսանողի հարցի, խախտելով Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, առանց համապատասխան դատական վճռի առկայության, հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ճնշում է գործադրել դատարանի վրա, նրան ցուցմունք տվել համապատասխան, իր ցանկությունից/շահերից բխող վճիռ կայացնել: 
 
Շանթ Հարությունյանը արդար է, նա որևէ հանցանք չի գործել, այլ պայքարել և պայքարում է հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության և եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության նախակարապետներից մեկը: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ինչն ընդունել է նաև բարձրադիր գործադիր իշխանությունը ի դեմս ՀՀ վարչապետի,  և պետք է օր առաջ արդարացվի և ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության և այդ վճռի պատվիրատու Սերժ Սագսյանի պատասխանատվությունը: 
 
 
Նախաձեռնությունների ազգային կենտրոն ՀԿ
ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նախաձեռնություն
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ 
«Արազա» ՀԿ
«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
«Ժառանգություն» կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
 
Քաղաքացիներ՝
Ավետիս Ավետիսյան (նախկին քաղբանտարկյալ)
Հայկ Կյուրեղյան (նախկին քաղբանտարկյալ)
Ալեք Պողոսյան (նախկին քաղբանտարկյալ)
Վոլոդյա Ավետիսյան (նախկին քաղբանտարկյալ)
Կարապետ Ռուբինյան (նախկին քաղբանտարկյալ)
Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյան 
Ռոման Բարսեղյան
Թաթուլ Մկրտչյան
Անի Կաղինյան
Հովսեփ Ղազարյան
Վահան Բադեյան
Մարիամ Գիշյան
Արմեն Խալոյան
Արսեն Ավետիսյան
Ֆելիքս Հայրապետյան
Տիգրան Պետրոսյան
Արթուր Մովսիսյան
Գայանե Միրզոյան
Կարեն Աթայան
Արթուր Ազարյան
Գևորգ Ղահրամանյան
Վանիկ Ալեքսանյան
Արամ Ավետիսյան
Հայկ Հովհաննիսյան
Հովհաննես Հարությունյան
Վահե Ավետիսյան
Արամ Թադևոսյան
Աշոտ Չրաղյան
Էլեն Դորունց 
Գևորգ Խնկոյան
Գրիգոր Խաչատրյան
Ռոբերտ Վիրաբյան
Մարինե Հովհաննիսյան
Մարիամ Սարգսյան
Ալվարդ Կոշկակարյան
Հայկ Հարությունյան 
Վահե Մկրտչյան