Հայաստանում ձախ-առաջադիմական ազդեցիկ քաղաքական ուժ գոյություն չունի
ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
«Քաղաքական գաղափարախոսություններ և երիտասարդական շարժումներ» խորագրով դասախոսություն-քննարկումը բանախոս Ատոմ Մխիթարյանն սկսեց այն պնդմամբ, որ առաջիկա քաղաքական ընտրություններից սկսած՝ գերակշռող կդառնա քաղաքացիների կողմնորոշումն ու, հետևաբար, ընտրությունը ըստ քաղաքական գաղափարախոսությունների:

գրաֆիկորեն:
Քննարկման ժամանակ երիտասարդներն հեշտությամբ կարողացան հայկական քաղաքական ուժերի գաղափարական դասավորությունը ներկայացնել ըստ «աջերի» և «ձախերի», ըստ «պահպանողականների» ու «առաջադիմականների»:
Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ Հայաստանում ձախ-առաջադիմական՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող որևէ ազդեցիկ քաղաքական ուժ գոյություն չունի:
- Ողջ աշխարհում գաղափարական այս ուղղության կարևոր դերակատարությունը վերապահված է երիտասարդությունը, որը մեծ ազդեցություն ունի առաջադիմական գաղափարների տարածման, տարբեր ոլորտներում բարեփոխումների առաջմղման գործում: Պատահական չէր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական դերակատարը հենց երիտասարդությունն էր, որն այժմ գաղափարական փնտրտուքների մեջ է:
Բանախոսի կարծիքով, սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող «Արդարություն» կուսակցությունը կարող է դառնալ հենց այն ուժը, որը, միավորելով Հայաստանի երիտասարդությանը՝ իր ակտիվ քաղաքական դերակատարմամբ կարող է ճանապարհ հարթել երկրում արդյունավետ բարեփոխումների համար:
«Արդարություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում՝ համախմբելով ոչ կուսակցական, բայց տարբեր ոլորտներում փորձառություն և մասնագիտական բարձր որակ ունեցող գործիչների, մտավորականների, արտերկրում կրթություն ստացած և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների: