Դատապարտելի է քաղաքական-իրավական կապի խոչընդոտումը հայրենի պետականության հետ

Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային:
 
Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ  արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում,  իրացնել իրենց քաղաքական իրավունքները՝ ընտրելու և ընտրվելու իրավունքը:
 
Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը,  չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից՝ քաղաքական իրավունքներից:
Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ,  ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը: 
Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու:
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցություն