Պրեմիերաների երեկո՝ հունիսի 27-ին

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԻՍԻՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հունիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը: Սիմֆոնիկ համերգի ընթացքում կներկայացվեն բացառապես պրեմիերաներ: 
 
Կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Վահրամ Բաբայանի, Էդգար Գյանջումյանի, Կարեն Անանյանի, Իրինա Խաչատրյանի, Նինա Գրիգորյանի, Արսեն Հարությունյանի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ:
 
Համերգին ելույթ կունենան նաև Հայաստանի Դիվիզի երգչախումբը, ինչպես նաև մենակատարներ Հարություն Չկոլյանը, Աննա Փոստոյանը, Կարեն Անանյանը: 
 
Նախագիծն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի գործընկերությամբ: