«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Eufonie փառատոնի շրջանակում
«Հովեր» պետական կամերային երգչախումբը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հանդես կգա Eufonie փառատոնի շրջանակում։ Համերգը կկայանա նոյեմբերի 23-ին։ Երգչախումբը ելույթ կունենա խմբավարներ Սոնա Հովհաննիսյանի և Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։

Կենտրոնական-արևելյան Եվրոպայի Eufonie միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվում է Լեհաստանի Մշակույթի ազգային կենտրոնի կողմից՝ Լեհաստանի Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության աջակցությամբ։
Հինգերորդ հոբելյանական փառատոնն այս տարի կկայանա Վարշավայում նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։ Փառատոնին հայկական երգչախմբից բացի ելույթ կունենան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այլ երգչախմբեր, նվագախմբեր ու մենակատարներ։