«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Երևանում
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որին ներկա էր շուրջ 600 մասնակից-արշավական։
Ավանդական դարձած ձևաչափով անցկացված միջոցառումը այս անգամ առանձնացավ իր բուռն հարցուպատասխանի հատվածով։ Մասնակիցները ակտիվորեն իրենց հարցերն ուղղեցին ՀՀ վարչապետին և տիկին Աննա Հակոբյանին՝ բարձրացնելովտարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ և առաջարկություններ։
Մասնակիցներից մեկը հետաքրքրվում էր կրթվելու հանդեպ հանրային
հետաքրքրության բարձրացումով, կրթության ոլորտում կառավարության գործունեությամբ, մյուսը՝ «Իմքայլը» հիմնադրամի նախաձեռնություններով, ծերերի ու կանանց համար նախատեսված ծրագրերով, մեկ այլ մասնակից հետաքրքվում էր գրաքննություններով և այլն:
Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական դադարով․ ելույթ ունեցան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը, որոնք շարժման այս հանդիպմանը հաղորդեցին մշակութային գունեղ տրամադրություն։
Սուրճի ընդմիջման ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ միջավայրում շփվելու Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ, ուղղելու իրենց մտահոգությունները և լուսանկարվելու նրանց հետ։
Առաջիկայում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումները կշարունակվեն Բերդավան, Բերդ, Կապան, Քաջարան, Աշտարակ, Տաթև, Վանաձոր համայնքներում, ինչպես նաև մայիսի 7-ին Մատենադարանում կայանալիք հանդիպմանը՝ Ռուբեն Բաբայանի, Բակուր Մելքոնյանի և Աննա Հակոբյանի բանախոսություններով: