Հայաստանը՝ Արցախի հուշարձանների իրավատեր
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Zona Positive
Հաագայի դատարանը Հայաստանը ճանաչել է որպես Արցախի հուշարձանների իրավատեր։
Սա աննախադեպ որոշում է, որովհետև ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանին է տվել իրավասությունը նույնիսկ այն հուշարձանների վրա, որոնք այժմ Ադրբեջանի «միջազգային սահմաններում են»։
Սրանով՝
• Հայաստանը կարող է պաշտոնապես պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը․
• Դիմել միջազգային դատարաններ՝ ապացույցներով ներկայացնելով ադրբեջանական ոտնձգությունները․
• Հայաստանը կարող է նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել։
Սա մեր պատմության, մշակույթի ու ինքնության համար ինչ-որ չափով հաղթանակ է։
Մենք հիմա ունենք միջազգային ճանաչում, որ այդ հուշարձանները մերն են՝ անկախ նրանից, թե ով է հիմա այդ տարածքը վերահսկում։