«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում
Եվս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիքին մասնակցեցին 25 ընտանիք (53 անհատ): Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։
ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ընթրիքի մասնակիցներին, ընդգծեց․
- Ներկաներից շատերին առաջինանգամ եմ տեսնում, ինչը վկայում է այն մասին, որ բարեգործական ընթրիքների մշակույթը, որը մեծ դժվարությամբ փորձում ենք արմատավորել Հայաստանում, սկսում է իրեն արդարացնել։ Շուտով կներկայացնենք հիմնադրամի ծրագրերն ու ձեռքբերումները։ Քանի որ ես հաշվետու եմ ձեզնից յուրաքանչյուրի առջև, շատ եմ կարևորում, որ լսեք ծրագրերն ու գնահատեք դրանք։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ «Իմ Քայլը» հիմնադրամի ձեռքը սեղմելու համար։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Լենա Նազարյանը ներկաներին հիշեցրեց հիմնադրամի հիմնական գաղափարախոսության մասին՝ նշելով՝ «Մեր բոլոր ծրագրերիհիմքում մարդկային ներուժի բացահայտումն է, անհատի զարգացումը, սեփական միջոցներով ուգիտելիքներով առաջ գնալու հնարավորությունը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է, որովհետևայսպիսով մենք հերթական սոցիալ-տնտեսական ծրագիրը չենք իրականացնում։ Մենք ձեռք ենքմեկնում նրանց, ովքեր ոչ թե պարզապես օգնություն, այլ՝ հնարավորություն են խնդրում մեզնից»։
«Իմ Քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համարհիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրեց միջազգային համագործակցությունները, իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները և միջազգային գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված համագործակցության հուշագրերը։
Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ, շփվել միմյանց հետ, քննարկել հիմնադրամի գործունեությունը, կիսվել իրենց ամենից շատ տպավորած ծրագրերով։ Հատկապես կարևորություն տրվեց հիմնադրամի միջազգային կապերին, Հայաստանում արտերկրից ձեռք բերված փորձի կիրառման հնարավորություններին, ինչն էլ հենց հիմնադրամի առանցքային նպատակներից է։
Բարեգործական ընթրիքի ամենահուզիչ պահը դարձավ Ռոման Հարությունյանի՝ «Բլյու Սքայ» կառուցապատող ընկերության ղեկավարի արձագանքը՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած մի զինվորի պատմությանը։ Երիտասարդը վարձով բնակվում է բարձրահարկ շենքում՝ առանց թեքահարթակի հնարավորության, քանի որ հարևանները համաձայնություն չէին տվել թեքահարթակ կառուցել շենքում։ Պարոն Հարությունյանը, ով հեշտությամբ չի հասել հաջողությունների իր կյանքում, տպավորված պատմությամբ՝ նոր բնակարան նվիրեց այդ ընտանիքին։
«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրով «Իմ Քայլը» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ։ Հիմնադրամը կամուրջ է տարբեր բնագավառներում հաջողության հասած և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք։