Կեղծ բարեգործության հերթական դրսևորումներից մեկը

ՏԱՐՐԱԿԱՆ ԽԱԲԵԲԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Զարմանալի է, բայց փաստ, որ որոշ մարդկանց մոտ ընչաքաղցությունը այնքան է մթագնել բանականությունը, որ անգամ ակնհայտ գերշահույթը փորձում են ներկայացնել որպես բարեգործություն` արժեզրկելով բարեգործության բուն արժեքն ու նշանակությունը:

Կույրին էլ է պարզ, որ այս միջադեպն ընդամենը կեղծ բարեգործության հերթական դրսևորում է:
 

Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարարը հայտարարեց  էլ․էներգիայի վարձը անապահով խավի համար առայժմ 10 դրամով իջեցնելու մասին։ Եվ սա  այն պայմաններում, երբ ատոմակայանը չի գործում ներկա պահին։

Եվ մինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է այս ոլորտում ուսումնասիրությունները, աչքովս ընկավ մի գրառում, որտեղ բոլորին հայտնի Մենուա Հարությունյանը  էլ․ էներգիայի 10 դրամով էժանացումը փորձել է ներկայացնել ոչ թե որպես ՀՀ Կառավարության ձեռբքերում, այլ Սամվել Կարապետյանի հերթական բարեգործությունը մեր ժողովրդի մի մասին:

Գրառման բովանդակությունից չզարմացա,  քանի որ գրողի  անունը վաղուց ասոցացվում է հանուն փողի բացահայտ իրականությունն ակնհայտորեն կեղծելու մոլուցքի հետ: Քանզի միայն այդպիսի անձը կարող էր բարեգործ անվանել մի մարդու, ով  2015 թվականին ՀԷՑ-ը ձեռք բերեց արդեն իսկ 7 դրամ թանկացած սակագնով, ինչի արդյունքում էլ, ամենապարզ հաշվարկներով, մեկ տարվա մեջ գրպանեց 126 միլիոն դոլար:

Առնվազն ծիծաղելի է այսքանից հետո Սամվել Կարապետյանին բարեգործ ներկայացնելու փաստը ։ Այնպես որ Մենուան լավ կանի հաջորդ անգամ Սամվել Կարապետյանի մասին ինչ-որ ձոն գրելիս նաև հիշատակի գրպանված  միլիոնավոր դոլարների մասին, կամ այն մասին, թե ինչպես Հյուսիսային պողոտայում հայտնի «Տաշիր սթրիթի» կառուցման համար կատարված 2 միլիոն դոլարի ներդրումը բարձրագոչ ձևով ներկայացվեց որպես 50 միլիոն դոլարի ներդրում։

Միանգամայն պարզ է, որ Սամվել Կարապետյանը  ամենևին այն չէ ինչպես ճգնում է նրան ներկայացնել Մենուան, քանզի ակնհայտ է, որ միայն 7 դրամով բարձրացված սակագնի շնորհիվ նա ժողովրդի հաշվին լցրել է իր առանց այն էլ լեցուն գրպանը:

Զարմանալի է, բայց փաստ, որ որոշ մարդկանց մոտ ընչաքաղցությունը այնքան է մթագնել բանականությունը, որ անգամ ակնհայտ գերշահույթը փորձում են ներկայացնել որպես բարեգործություն` արժեզրկելով բարեգործության բուն արժեքն ու նշանակությունը:

Ինչևէ, կույրին էլ է պարզ, որ սա ընդամենը կեղծ բարեգործության հերթական դրսևորում է:

Գևորգ ՄԵԼԻՔՅԱՆ