Ընդամենը… չհափշտակելու ևս մի փաստ

- Կեցցե՛ մեր գործող Կառավարությունը, շնորհակալ եմ առողջապահության նախարարությանը՝ ձեր աշխատանքի արդյունքը արդեն շոշափելի է։
Թող Աստված առողջություն տա մեր երեխաներին, բայց այսօր ուախացա՝ բացահայտելով, որ պոլիկլինիկաները անվճար դեղորայք (բարձրորակ) են տրամադրում մինչև 7 տարեկան երեխաներին։
Դա բացահայտեցի այսօր, երբ բժշկուհին նշանակումները կատարելուց հետո ուղղորդեց նշանակված դեղերը անվճար ստանալու։ Իսկ ես 5 տարիներ շարունակ երեխաներիս դեղորայք գնելիս փառք եմ տալիս Աստծուն, որ հնարավորություն ունեմ, միևնույն ժամանակ մտահոգվում՝ ինչպես են դա անում նրանք, նրանք ում համար 10000֊15000 դրամը՝ որպես չնախատեսված ծախս, բավականին շոշափելի է,- անկեղծ իր ուրախությունն է արտահայտել օգտատերը՝ հավելելով.
- Լափել, լափել, բայց ի՞նչպես կարելի է լափել երեխաների առողջության հաշվին, էդ ի՞նչ երկրում էինք ապրում ...
Նաև ցավագին մտահոգություն կա այս տողերում, որը առնվազն երկու տասնամյակ ցավեցրել ու նվաստացրել է հայ մարդուն՝ կեղեքիչներին բարեգործ հռչակած իշխանության ժամանակներում երեխայի դեղի փող իսկ հայթայթել չկարողացող հայաստանաբնակին: Մտահոգություն և սարսափ՝ անցյալ ժամանակով:
Թվում էր՝ ամենայն սրիկայությունների մասին տեղյակ ենք, ու դադարել էինք զարմանալ: Բայց վերջին մեկ ամսում կատարվող բացահայտումներն ու բարձրաձայնումները ապշահար են անում. թալան ա՞յս չափի:
Մինչդեռ օրեր առաջ ՀՀԿ որոշ ղեկավարներ չարախնդում էին, թե նոր իշխանության խոստացած «հրաշքները» չեն տեսնում: Չե՛ն էլ տեսնի՝ եթե սովոր են ու ցանկանում են իրենց ստեղծած քաոսում տեսնել ոչ յուրայիններին: