«Նոր գինին»՝ հին տակառո՞մ

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ. ՄԱՆՐՈՒՔ ՉԷ

Կոտայքի մարզում խուլ դժոհություն է հասունանում նոր մարզպետ Ռոմանոս Պետրոյսանի գործունեության նկատմամբ: Այդ դժգոհությունը ունի լուրջ հիմքեր, քանի որ նոր մարզպետը, ինչպես նշում են լավատեղյակ աղբյուրները, ամենևին չի պատկերացնում իր գործը և իր գործառույթները:
 
Մասնավորապես փոխանակ զբաղվի մարզի խնդիրներով, փոխանակ ընդունի մարզի բնակիչներին և ականջալուր լինի նրանց հարցերին, նոր մարզպետը լծվել է Կոտայքի մարզի գյուղապետերին ահաբեկելու գործին: 
 
Ըստ  աղբյուրների, նա իր մոտ է կանչում գյուղապետերին և ստիպում նրանց հարաժարական տալ գյուղապետի պաշտոնից, հակառակ պարագայում սպառնալով դատախազությամբ և անվտանգությամբ, այն դեպքում, երբ գյուղապետի պաշտոնը ընտրովի պաշտոն է, այլ ոչ թե նշանակովի, և մարզպետը գյուղապետի վրա փաստացի որևէ իշխանություն չունի, իսկ գյուղապետի հրաժարական կարող են պահանջել միայն գյուղացիները:
 
Իսկ դատախազությամբ ու անվտանգությամբ ահաբեկելը բացահայտ սպառնալիք և շանտաժ է գյուղապետերի դեմ, որոնք ուղղակի իրենց գործն են անում գյուղերում: Այո գյուղերում խնդիրները շատ են, բայց Հայաստանում այսօր չկա մի գյուղ, որ խնդիր չունենա: Փաստորեն փոխանակ ականջալուր լինի այդ խնդիրներին և դրանց լուծման ուղիներ մտածի, որը իր հիմնական գործառույթն է, Կոտայքի մարզպետը լծվել է նրանց ահաբեկելու գործին՝ հրաժարական կորզելու մարմաջով:
 
Այս ամենը արդեն վաղուց դուրս է եկել մարզպետարանի պատերից և տարածվել ամբողջ մարզով՝ հարուցելով մարզի բնակիչների դժգոհությունն ու զայրույթը: Մարզում անթաքույց հասունանում են բողոքի տրամադրություններ և դժգոհություն, որոնք մի օր պայթելու են, և այդ օրը հեռու չէ, քանի որ մարզպետը շարունակում է նույն գործելաոճը նշանակվելուց ի վեր և դրան վերջ տալու որևէ նշան ցույց չի տալիս:
Իսկ այդ ընթացքում չլուծված են մնում մարզի բազմաթիվ խնդիրներ, ինչը լուծելը նրա հիմնական պարտականությունն է: Թե երբ մարզպետը կթողնի գյուղապետերին ահաբեկելու գործը և կանցնի իր բուն պարտականություններին, հայտնի չէ: Թերևս մարզի բնակիչների բացահայտ բողոքն ու զայրույթը նորանշանակ մարզպետին ստիպեն սթափվել և տարբերել մարզպետի աշխատանքը բացահայտ ահաբեկումից և շանտաժից:
 
Հ.Գ. Ի դեպ մարզում տեղեկություններ են պտտվում նաև այն մասին,որ մարզպետի ընտանիքը աղանդավորական կրոնական կազմակերպության անդամ է: