Նժդեհի արձանն ու Ռոբսոնին Նալբանդյանը «շրջանցեց»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ. ԱՅՆ ԷԼ՝ ՆԵՐՔԻՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանի ասուլիսի ինտրիգը դարձան Նժդեհին ֆաշիստ համարող ռուսական զառանցանքը և քրեական հեղինակություն Ռոբսոնի՝ Ռուբեն Թաթուլյանի մասին հարցերը: Ինչպես արդեն անդրադարձել ենք՝ Ռուսաստանի Պետդումայում ֆաշիզմի հերոսացման դեմ պայքար կլոր սեղան քննարկում է եղել: Պրոադրբեջանական հայացքներով քաղաքագետներից մեկն առաջարկել է Երևանից պահանջել հանել ֆաշիստ Նժդեհի արձանը: Ոչ ավել, ոչ պակաս՝ Նալբանդյանը դա համարեց տեղեկատվական սխալ քարոզչություն և ոչ հավաստի տեղեկություն: Բայց նա հիմնավորել չէր կարող իր այդ պնդումը և ոչ էլ լիազորված էր Ռուսաստանի կողմից՝ հերքելու ռուսական և ադրբեջանական յրատվամիջոցերով տարածված տեղեկատվությունը:
 
Հայաստանի իշխանավորներն առիթից առիթ քննադատում են  Բաքվին՝ նրա կեղտոտ քարոզչամեքենայի, կեղծ հայտարարությունների, հայերի հաշվին ինքնահաստատվելու համար: Եթե անկեղծ խոսենք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսն այսօր նույն ոգով էր՝ կրկնության չափ նման բոլոր ասվածներին:
 
Մի քանի րոպե խոսելով 2017-ի ձեռքբերումների մասին, կառավարության անդամը ձայն տվեց լրագրողներին: Թվում էր, թե նրան ուղղվելիք հարցերի պատասխաններում նորություններ կլինեն, սակայն, երևի «կրկնությունը գիտության մայրն է» սկզբունքով լսեցինք այն հայտարարությունները, որոնց ականջալուր էինք եղել 2017-ին: Հետաքրքիրն այն է, որ իշխանական  հեռուստաընկերությունների նախապես համաձայնեցված հարցերը կառավարության անդամին հնարավորություն տվեցին քննադատել Բաքվին, նրա ղեկավարին հրավիրել Երևան՝ մեր մայրաքաղաքի 2800 ամյակի տոնակատարությանը մասնակցելու, ցույց տալու Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը: Իհարկե, դա ճիշտ է, բայց արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի, եթե դատապարտումների այս նույն չափաբաժինը արտերկրի լսարաններին ներարկեն: Չէ՞ որ մենք՝ հայերս, լավ գիտենք թուրքի դաղը, հատկապես երբ դա միանում է ռուսական սապոգին: 
 
Ինչևէ, հարցերի մի ստվար զանգված վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին: Առանձնապես նոր բան չասաց նախարարը: Ուղղակի հերքեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն հայտարարությունը, թե Արցախի խնդրի կարգավորման համար համարձակ զիջումներ են պետք:  
 
Ասուլիսի ինտրիգը դարձան Նժդեհին ֆաշիստ համարող ռուսական զառանցանքը և քրեական հեղինակություն Ռոբսոնի՝ Ռուբեն Թաթուլյանի մասին հարցերը: Ինչպես արդեն անդրադարձել ենք՝ Ռուսաստանի Պետդումայում ֆաշիզմի հերոսացման դեմ պայքար կլոր սեղան քննարկում է եղել: Պրոադրբեջանական հայացքներով քաղաքագետներից մեկն առաջարկել է Երևանից պահանջել հանել ֆաշիստ Նժդեհի արձանը: Ոչ ավել, ոչ պակաս՝ Նալբանդյանը դա համարեց տեղեկատվական սխալ քարոզչություն և ոչ հավաստի տեղեկություն: Բայց նա հիմնավորել չէր կարող իր այդ պնդումը և ոչ էլ լիազորված էր Ռուսաստանի կողմից՝ հերքելու ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցերով տարածված տեղեկատվությունը: 
 
Եթե, դիցուք, ընդունենք, որ Նալբանդյանը խիստ զբաղված լինելով չէր հասցրել կարդալ տեղեկությունը, ապա արդյո՞ք մտահոգիչ չէ, որ այդպիսի քննարկում լինում է Պետդումայում: Ի վերջո, ինչպես հայ քաղաքագետներից մեկն էի դիպուկ  արտահայտվել՝ առանց Պուտինի թույլտվության, ոչ ոք ՌԴ-ում իր սառնարանի դուռն էլ չի բացում: Սակայն մեր հայրենի իշխանավորները լռում են, երբ change.org-ում 200.000  ստորագրություն է հավաքվել:
 
Ինչ վերաբերում է Ռոբսոնին՝ ԱԳ նախարարի նախկին խորհրդականինև  հարցին, թե կոնկրետ ի՞նչ խորհուրդներ է տվել նա Նալբանդյանին՝ գործադիր մարմնի անդամը հստակ չի պատասխանել: 
Ի դեպ, լրատվամիջոցներից մեկն այսօր հրապարակել էր հարցազրույց Ռուբեն Թաթուլյանի հետ, ով ասել էր՝ կլինի ինքը  ԱԳ նախարարի խորհրդական, թե ոչ՝ շարունակելու է օգնել հայերին: