Ջրի հատակից բարձրանալու ժամանակն է

ՉՄՆԱԼ ՍՏՎԵՐՈՒՄ

Օրեր առաջ  տեղեկություն հրապարակվեց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Մոսկվայում նշել է  իր ծննդյան 60-ամյակը: Նա ԱՄՆ-ից Մոսկվա է վերադարձել կարճ ժամանակով։ Նրա ծննդյան տարեդարձին, ըստ տեղեկությունների,  մասնակցել են նաև հայաստանցի պաշտոնյաները:

Այս տեղեկությունը հետաքրքրական է այնքանով, որ  Արա Աբրահամյանը անհետացավ քաղաքական դաշտից նախորդ տարվա հոկտեմբերին: Մինչ  այդ խոսել էր քաղաքական նոր միավոր ստեղծել, բայց նախընտրական աշնանը  ալամ աշխարհի հայերի նախագահը (ինչպես  հումորով ասում են լրատվամիջոցները)ասաց, որ ինքը  չզբաղվել պոլիտիկա:

Ու հիմա քանի որ արշալույսները խաղաղվել են՝ ընտրություններն անցել են, Արա Աբրահամյանը որոշել է  ջրի երես դուրս գալ:  Երևի, վերջնականապես հասկացել-համոզվել է, որ իր  տեղը գործարար ոլորտն է:

Հիշեցնենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ստեղծվեց ներդրողների ակումբ, որին մասնակցում են Ռուսաստանի մեր հայրենակիցները: Հավանաբար, Արա Աբրահամյանը որոշել է ետ չմնալ իր գործընկերներից, չմնալ ստվերում. առավելևս, ինչպես ինքն է ասում ՝ գիշեր-ցերեկ մտածում է հայ ժողովրդի դարդ ու ցավերի մասին: