«Գողո՛ւթյուն ենք արել, գողություն ենք արեեել, գողություուուն»

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՀՈՒՄՈՐԱԽԱՌՆ ՈՒ ՄԻ ՔԻՉ ԼՈՒՐՋ

Երեկ ՀՀԿ տարածած հաղորդագրությունը առանձնապես ուշարժան չդիտելով՝ անհրաժեշտ չհամարեցինք դրան անդրադառնալ: Սակայն հումորախառն մի արձագանք, լավ ծիծաղեցնելուց հետո մղեց որոշ նկատառումներ ներկայացնել:
 
Նախ՝ հումորախառն արձագանքը. «ՀՀԿ-ն որոշել է Ռոբերտ Քոչարյանի հարցը բարձրացնել միջազգային հարթակներում».
 
- Ինքնաոչնչացման ավելի լավ տարբերակ հնարավոր չէր ընտրել: Միջազգային հարթակներում Քոչարյանի հարցը բարձրացնողներն նմանվելու են «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի պատասխանատվության գնացող հերոսներին. նույն հարթակներից ակամա բղավելու են՝ «գողո՛ւթյուն ենք արել, գողություն ենք արեեել, գողություուուն»…
 
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խմբակցության հայտարարությանը, ապա զարմանալի չէ նրանց պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքն ու կալանավորման որոշումը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ: Զարմանալի չէ, որովհետև առնվազն վերջին 20 տարում (ու դրանից առաջ էլ) ազգովի «շոշափել» ենք նրանց պատկերացրած ժողովրդավարությունն էլ, իրավունքի գերակայությունը և դատական իշխանության անկախությունն էլ: «Շոշափել» ենք՝ թևավոր դարձած խոսքը հիշելով՝ «Առա՛ջ» պոռալով՝ ետ-ետ կերթանք»:
 
Կամ, հարուցված գործը ինչո՞վ վնասելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին. այն էլ՝ խորապես։ Եվ եթե իսկապես անհիմն նրան ներկայացված մեղադրանքը, ուրեմն դրա հիմնավորը հերքումները պետք է շուտափույթ ներկայացնել: Իսկ մեր երկրում հասարակական պառակտումը (այլ ոչ թե սոսկ պառակտման միտումը) վաղուց խրախուսված կենսակերպ են դարձել՝ առնվազն 30 տարի:
 
որոնք առավել վտանգավոր են դառնում Եվ ճիշտ այդքան տարիներ մեր ժողովուրդը ինքնանահատակ է դարձել՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ձևավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին ։
ՀՀԿ նշած՝ հարուցված քրեական գործը ոչ միայն խնդրահարույց չէ օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից և չի կարող հանգեցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այլև գուցե նաև բարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշն ու հեղինակությունը միջազգային, այդ թվում՝ իրավական ատյաններում: Այնպես, ինչպես անարյուն հեղաշրջումը մեծացրեց հայ ժողովրդի համարումը:
 
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ խմբակցությունը խոստացել է այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու նաև խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով։
 
Վերստին հիշեցնենք զվարճախոսությունը՝ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի վերջաբանի մասին: