ՉԵԽԻԱՅԻ «ՆՎԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Չվիրավորելով Թուրքիային և շահավետ բոլորի համար

Երեկ Երեկոյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող թիվ 414 պատմական բանաձևը։ Քվեարկության մասնակից 107 պատգամավորներից 104-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ ձեռնպահ:  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի  ֆոնին սա ողջունելի հայտարարություն է ու մեկ անգամ ևս փաստում է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն այլընտրանք չունի:

Չեխիայի հայտարարությունը, սակայան ուշադրության է արժանի մեկ այլ ասպեկտով. ի տարբերություն այլ հայտարարությունների, որոնցում սովորաբար դատապարտում են երիտթուրքական  իշխանության վայրագրությունները, հստակ գնահատական տալիս  1915 թ-ի դեպքերին, ապա այստեղ  խոսքը սկսվում է Հոլոքոստի, սլավոնների, գնչուների դեմ կատարված հանցագործություններից.

-Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխելու մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում և վեճերի հանգուցալուծումն իրականացնելու խաղաղ ճանապարհով:

Փաստորեն,  ինչպես տեսնում ենք, Հայերի ցեղասպանությունը չեխերին մտահոգող միակ փաստարկը չէ և ոչ էլ աչքի զարնող առաջին պլանում է: Եթե պատմությանն անտեղյակ մեկն ընթերցի այս հայտարարությունը, ապա կկարծի,թե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հրեաներինն է, հենց ինչիհամարէլպայքարում է Իսրայելը: Հայտարարության  մեջ նաևչի խոսվում  Ռուանդայի, եզդիների ցեղասպանություններիմասին:

Չեխիայի այս քայլը կարելի է որակել  հեռատես զգուշավորություն, ինչը գուցե նաևկարող է դրական գնահատվել աշխարհաքաղաքական արենայում: Պրահան, ըստ էության, Թուրքիային ակնարկում է, որ նրա դեմ ոչինչ չունի, պարզապես անդրադարձել է երևույթին: Դա, իհարկե, բնավ չի նսեմացնում հայերի դեմ գործած ոճրագործությանը տրված գնահատականը:

Այս հայտարարությունը  մեկ անգամ ևս փաստեց՝ անգամ համամարդկային այսպիսի խնդրի անդրադառնալը չի կարող միակողմանի լինել և պետք է շահավետ լինի բոլոր կողմերին: